Քոչարյանի եւ Հովիկ Աբրահամյանի դեսպան «կադրերի» ունեցվածքը

Այլ երկրներում ծառայություն իրականացնող ՀՀ դեսպանները նույնպես հայտարարագրեր են ներկայացնում Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով: Ներկայացնում ենք ամենապարտաճանաչներից երկուսի ունեցվածքը, որոնք առաջինն են թերեւս շտապել լրացնել հայտարարագրերը: Այսպիսով՝ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյան: Վերջինս մինչ Իրանում դեսպան նշանակվելը, պետական տարբեր ոլորտներում է աշխատել, աշխատանքային կարիերայի վերելքը նա ունեցել է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության տարիներին, եւ դատելով նրա հայտարարագրից` տարիների ընթացքում այս պաշտոնյային հաջողվել է ապահով կյանք ստեղծել: Հրապարակումներից մեկի համաձայն` Արտաշես Թումանյանը ժամանակին` Քոչարյանի տարիներին, լինելով նախագահի աշխատակազմի ղեկավար, իր մտերիմների անուններով է գրանցել իրեն պատկանող մի շարք օբյեկետներ, իսկ հետո այդ մարդկանց հետ լեզու չի գտել: Եթե նախորդ տարիներին Թումանյանը հայտարարագրում էր բնակարաններ, ավտոտնակ, ավտոհանգրվան, ավտոկայանատեղի, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ եւ անարժ գույքի այլ տեսականի: Բացի անշարժ գույքից, "VOLKSWAGEN PASSAT" մակնիշի ավտոմեքենա, 50.000 դրամ բաժնեմաս, ապա 2017-ի հայտարարագիրը համեմատության մեջ աղքատիկ է: Դեսպանը հայտարարագրել է 20 միլիոն դրամ, 29 հազար դոլար, իսկ տարեկան եկամուտը 31 հազար դոլար է, որը նա ստանում է աշխատանքի դիմաց: Թումանյանի կինը՝ Անահիտ Շահվերդյանը փոխարենը անհամեմատ հարուստ է դեսպան ամուսնուց: Անցնող տարում նա 78 միլիոն դրամով հողատարածք է վաճառել: Հայտարարագրել է 72 միլիոն դրամ, որը հարկային տարում դարձել է 132 միլիոն եւ 14 հազար դոլար: Տարեկան եկամուտը կազմել է 91 միլոն դրամ, որից 78-ը ինչպես նշեցինք գույքի օտարումից ստացած գումար, մոտ 3 միլիոնը վարձակալության դիմաց վճարվող գումար եւ 2600 դոլար աշխատավարձ: Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան, հանրահայտ Գեղամ Ղարիբջանյանը սակայն աչքի չի ընկնում իր ունեցվածքով: Հակոբջանյանը Հովիկ Աբրահամյանի կադրերից է, նա ԱԺ-ի աշխատակազմի ղեկավարն էր, 2011-ից, երբ Աբրահամյանը առաջին հրաժարականը տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, Հակոբջանյանը ամիսներ հետո եւս հեռացավ ու 2012-ին նշանակվեց դեսպան: Հակոբջանյանն աչքի ընկավ վերջերս, երբ Արփինե Հովհաննիսյանը նախարար էր նշանակվել: Հայաստանը Արփինեի շնորհիվ արաբական մամուլի ուշադրությանն արժանացավ: Տեղի լրատվամիջոցներից մեկը ոչ միայն անդրադարձել էր, այլև նորանշանակ «նախարարուհուն» անվանել աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի: Ավելին, պարբերականն իր ընթերցողներին մանրամասներ էր ներկայացրել հայ կին նախարարի կենսագրությունից, աշխատանքային գործունեությունից, տպագրել լուսանկարներ: Հետո պարզվեց, որ այդ հրապարակման պատվիրատուն Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն է, դեսպանը նվերն էր էր արել կոլեգային, որի հետ սերտորեն աշխատել էին Ազգային ժողովում: Ինչեւէ, Գեղամ Ղարիբջանյանը 2017-ի հայտարարագրում 67 հազար դոլարի չափով փոխառություն է հայտարարագրել, 23 հազար դոլար եւ 780 հազար դրամ: Տարեկան եամուտը 3,5 միլիոն դրամ: Կինը 5 հազար դոլար է հայտարարագրել, եւ տարեկան աշխատավարձը՝809 հազար դրամ: Անի Սահակյան

դիտվել է 223 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am