Եթե Հայաստանը առաջիկա օրերին վավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, հունիսի 1-ից այն արդեն պայմանական կարգով ուժի մեջ. Սվիտալսկի

Եթե Հայաստանը առաջիկա օրերին վավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, հունիսի 1-ից այն արդեն պայմանական կարգով ուժի մեջ կմտնի: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին : Հարցին, թե համաձայնագրի ժամանակացույցով այժմ քայլերի ի՞նչ հերթականություն է լինելու, Սվիտալսկին պատասխանել է. «Ամենաառաջին խնդիրը այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն ուղղված քայլերի իրականացումն է: Հաջորդ շաբաթ Հայաստանի Ազգային ժողովը լսումներ է անցկացնելու, որին, հավանաբար, կհետևի նաև քվեարկություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ, և դա շատ կարևոր է, որովհետև Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո մենք կարող ենք արդեն մտածել արդեն համաձայնագրի՝ պայմանական ուժի մեջ մտնելու մասին: Եթե Հայաստանը արդեն այժմ՝ առաջիկա օրերին, վավերացնի համաձայնագիրը, մենք կարող ենք ակնկալել, որ հունիսի 1-ից այն արդեն պայմանական կարգով ուժի մեջ կմտնի»: Նրա խոսքով, միևնույն ժամանակ, Եվրամիության կողմից վավերացման գործընթացը կշարունակվի: «Ինչպես գիտեք, համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան: Բացի այդ, գիտենք, որ այլ երկրներում դրա վավերացման գործընթացը մեկնարկել է: Այնպես որ, ԵՄ կողմից վավերացման գործընթացը կշարունակվի յուրաքանչյուր պետության օրենսդրությանը համապատասխան կարգով: Մենք ակնկալում ենք, որ մայիսի կեսերին քննարկումներ կանցկացվեն Եվրոպական խորհրդարանում, և խորհրդարանը իր աջակցությունը կհայտնի համաձայնագրին՝ ընդունելով ոչ օրենսդրական վճիռ»,- նշել է նա՝ մանրամասնելով, որ այս հարցում Եվրոպական խորհրդարանի վճիռը կոչվում է ոչ օրենսդրական, այսինքն՝ դա իրավական ուժ չունի, սակայն քաղաքական առումով շատ կարևոր է. «Մենք հուսով ենք, որ բոլոր այս կարևոր որոշումները ժամանակին կընդունվեն, և մենք հունիսի 1-ից հնարավորություն կունենանք կիրառել համաձայնագրի դրույթները՝ պայմանական կարգով»: ԵՄ դեսպանի նշել է, թե ընդունելովԵՄ կարգավորումները՝ Հայաստանը կարող է արդիականացնել իր տնտեսությունը և արդիականացնել կենսագործունեության տարբեր ոլորտները: «Դրանցում կան շատ կարևոր բաղադրիչներ, օրինակ՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը, սննդի անվտանգությունը, պետական գնումները և այլն: «Երբ ուսումնասիրում ենք համաձայնագրի հավելվածները, դրանց մեջ որոշ դեպքերում շատ կոնկրետ ժամկետներ են սահմանվում կարգավորումների իրականացման համար: Իհարկե, որոշ դեպքերում ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերվում, բայց մեր հայ գործընկերների հետ քննարկումներից մենք եզրակացրել ենք, որ նրանք լրջորեն և մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են սա իրականացնելու հնարավորությունները»,- ասել է նա:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am