Գլենդելում հայ է կալանավորվել
ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում բազմաթիվ գողությունների մեղադրանքով հայ է կալանավորվել։ 28-ամյա Հակոբ Թորոսյանին կալանավորել են վերջին ամիսների ընթացքում ռեստորաններից, բանկետի սրահներից եւ վարսավիրանոցներից գողություն կատարելու համար։ Այս մասին հայտնում է LA Times-ը։ Ոստիկանությունը Հակոբ Թորոսյանին հայտնաբերել էր տեսախցիկների ֆիքսած կադրերի միջոցով եւ անցյալ ուրբաթ ձերբակալել Հոլիվուդում։
