«2016թ.-ին սխալ լուսաբանման հետևանքով երեխայի ինքնասպանության դեպք է եղել». Գևորգ Հայրապետյան (Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար) (video)
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը, խոսելով երեխաների նյութերի լուսաբանման խնդիրներից, նշեց, որ այս խնդիրն իրենց գործակալության համար նոր չէ. «2016-ին, երբ երեխայի ինքնասպանության դեպք գրանցվեց սխալ լուսաբանման պատճառով, խորհրդատվական որոշում հրապարակվեց, մինչ այդ ԶԼՄ-ների հետ խորհրդակցեցին, որոշվեց լուսաբանումներից բացառել երեխաների անուն-ազգանունը»: Բանախոսի խոսքով՝ իրավական առումով ԶԼՄ-ներին չի արգելվում խոսել երեխաների մասին, նրանց վերաբերյալ նյութեր հրապարակել. «Եթե երեխայի՝ սոցիալապես անապահով ու խոցելի լինելու վերաբերյալ նյութ պատրաստելիս կա խնդիր, ապա խնդրահարույց չէ, եթե երեխային լավ լույսի ներքո են ներկայացնում»: Մանրամասները՝ տեսանյութում.
