2 տարի անց ԶՈՒ-երում կոռուպցիոն երևույթների, չարաշահումների բացահայտում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարբերաբար ներկայացում է 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցած կոռուպցիոն դեպքերը, չարաշահումները եւ դրանց հետեւանքով զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակը, այդ խախտումների բացահայտման եւ լուծման ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացված գործողությունների՝ որպես իրենց պարտականությունների կատարման վիճակը: Տեղեկանքում անդրադառում ենք վերոնշյալ հարցերին՝ ներկայացնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվել արդեն 2 տարի անց: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ-ին հրապարակեց «2016 թ.  ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցը, իսկ 2017 թ-ի ապրիլի 25-ին՝ «Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց» թեմայով տեղեկանքը։ Անցած երկու տարիների ընթացքում ապրիլյան պատերազմական գործողությունների արդյունքում բացահայտված խնդիրների վերաբերյալ հրապարակվեցին մի քանի հոդվածներ, մեկնաբանություններ, սակայն իշխանությունների արձագանքը շարունակեց մնալ  զուսպ՝ անտեսելով բացահայտված խնդիրների վերաբերյալ հանրային քննադատական գնահատականները, այդ թվում՝ մեր կողմից հրապարակված զեկույցի նկատմամբ, որը համարվել է «ոչ պրոֆեսիոնալ» ՝ առանց որեւէ հիմնավոր հակափաստարկ ներկայացնելու, որը կժխտեր Կազմակերպության կողմից հրապարակված տեղեկությունների հիմնավորվածությունը: Զեկույցում եւ հետագայում տեղեկանքում բարձրացված խնդիրների թվում անդրադարձ էր կատարվել 2016 թ. ապրիլյան պատերազմական գործողությունների  հետեւանքով զոհված զինծառայողների մահվան հանգամանքների եւ դրանց վերաբերյալ կազմակերպության պաշտոնական հարցումներին եւ դրանց արձագանքներին,  զինտեխնիկայի անսարքությանը, անհրաժեշտ քանակով եւ որակով վառելիքի մատակարարման խնդիրներին, սոցիալական արդարության, զինծառայողների իրավունքների պաշտպանության վիճակին եւ այլ խնդիրներին: Տեղեկանքը՝ ամբողջությամբ այստեղ. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am