Մերժում ենք ինքնաոչնչացնող անասնիզմը. Վարուժան Ավետիսյան

Սասնա ծռեր խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը կրկին հանդես է եկել հայտարարությամբ. Երկու ծայրահեղություն, որ բնության օրենքով նույնահետևանք են (ըստ Հեգելի՝ նույնանում են), քայքայում ու սպառնում են մեր ազգային-պետական օրգանիզմը, ձախողում են նրա լիակատար կայացումը և բնականոն զարգացումը, չեզոքացնում ու բացառում են նրա առաքելությունը՝ մատնելով մեզ ինքնաոչնչացման: Իր վերջին հարցազրույցներից մեկում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ Վահան Տերյանն առաջին ծայրահեղությունն անվանել է «զոոլոգիական ազգայնականություն»: Օգտվելով Վահան Տերյանի ձևակերպման համատեքստից և, ճանաչելով ծայրահեղությունների նույնացման օրենքը, մյուս ծայրահեղությունն առանց վարանելու պետք է անվանենք «զոոլոգիական ազատականություն»: Այս երկուսի ազդեցությամբ հանրային ընկալումներն ու թեմատիկան սեղմվում, կաղապարվում և տեղավորվում-սահմանափակվում են զոոլոգիական չափման մեջ և վերածվում ախտածին-աղետաբեր միջավայրի, որտեղ այդ երկու անհաշտ հակառակորդները, կենդանու զույգ ծնոտների նման հիմքում միանալով, անասնական անհագությամբ իրենց երախն են առնում մարդկանց իղձերը, մտքերը, զգացմունքները, կենսական էներգիան, արարչական շնորհները և ծամելով, մանրացնելով, թքաշաղախ պղծելով ու խառնելով՝ որովայնի բաժին են դարձնում այդ ամենը, որ կոչված է մարդկային լինելու: Միանգամայն տեղին է դիմել Ջորջ Օրուելին և այս զոոլոգիական ծայրահեղությունների անհաշտ, բայց նույնահետևանք համատեղությունը բնորոշել որպես յուրահատուկ անասնիզմ: Եթե «զոոլոգիական ազգայնականությունը» մերժում է Քաղաքացուն, ապա «զոոլոգիական ազատականությունը» մերժում է Հային և, երկուսը միասին՝ Մարդուն ու մարդկայինը, համակեցայինն ու հասարակականը, ինչը ազգին նախ դարձնում է բնակչություն, իսկ հետո՝ մարդկային նախիր: Հետևելով Կոստան Զարյանին, պետք է վճռականորեն մերժենք այս անասնական ու կործանարար երկվությունը: Միայն ազգայինը կարող է լինել համամարդկային և մարդկայինը՝ ազգային: Մենք պարտավոր ենք, հանուն Մարդ և Հայ մնալու, վե՛ր կանգնել այս անասնական չափումից և մտածել ու գործել մարդկայինը և ազգայինը ներդաշնակող չափման մեջ: Դառնալ հանգով ու ոճով՝ հայկական և կերպարանքով ու կառուցվածքով՝ քաղաքացիական, հասարակություն: Լինե՛լ ազգային ինքնության ու քաղաքացիական տիրականության վրա հիմնված պետություն և դրա առանցքի շուրջը Հոգևոր Հայրենիքի տիրույթում համախմբել համայն հայությանը՝ որպես «Հայոց աշխարհ» համահայկական ցանցային կազմակերպվածք: Եվ, որպես այդպիսին՝ մեր ազգային առաքելությանը հետամուտ լինելով ներդաշնակել համամարդկային առաքելությանը և մեր արարչադիր տեղն զբաղեցնել մարդկության մեծ ընտանիքում: Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան 06․04․18թ․

դիտվել է 49 անգամ
Լրահոս
ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am