Ահա թե որտեղ էր թաքնված «շան գլուխը»

Կասպիական նավատորմիղի նավերն ու անձնակազմը Աստրախանից Դաղստանի տարածքում վերատեղակայելու Ռուսաստանի պլանները Ադրբեջանում մտահոգությունների տեղիք են տվել։ Կասպյան նավատորմը, որն ընդգրկված է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգում, որի կազմում է, հիշեցնենք, նաև Հայաստանում տեղակայված ռուսական բազան, այսպիսով ավելի է մոտենում Ադրբեջանին։ Կասպիական նավատորմիղի հիմնական բազան դառնալու է Մախաչկալայից հարավ գտնվող Կասպիյսկ քաղաքը, որը Ադրբեջանի հետ սահմանից ընդամենը 140 կիլոմետր է հեռու: Թեև ռուսական կողմն այս փոփոխությունները բացատրում է եղանակային պայմաններով, այդուհանդերձ, Ադրբեջանում կարծիքներ են հնչում, թե Բաքուն պետք է զգուշանա և պատրաստվի։ «Թուրան» գործակալության հետ զրույցում, մասնավորապես, նման կարծիք է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Ուզեիր Ջաֆարովը։ «Ռուսաստանը Կասպից ծովի հետ կապված հեռուն գնացող պլաններ է իրագործում՝ ձգտելով դառնալ ամենաուժեղը Կասպիցի վրա և ամրապնդել իր այդ կարգավիճակը։ Կրեմլը խոշոր ֆինանսներ է ներդնելու Կասպյան նավատորմի զարգացման համար», - ասել է Ջաֆարովը՝ համոզմունք հայտնելով, թե Մոսկվայում գիտեն, որ վաղ թե ուշ մերձկասպյան տարածաշրջանում ուժեղ պայքար է սկսվելու առաջնորդության համար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի համար սպառնալիքներին, ապա «Թուրան» գործակալության հետ զրույցում ադրբեջանցի զինվորականը շեշտում է. - «Որտեղ կա ռուսաստանյան զինուժ, այնտեղ եղել է և կլինի լարված իրավիճակ։ Առաջիկայում մեզ սպասում են ոչ միայն ցամաքային սահմանների ամրապնդման հոգսեր, այլ նաև ստիպված ենք լինելու լրջորեն մտածել երկրի ծովային հզորության մասին», հայտնում է «Ազատությունը»։ Պաշտոնաթող գնդապետ, ռազմական փորձագետ Շշեիր Ռամալդանովը, մինչդեռ, ռուսական նավատորմի տեղափոխումը Ադրբեջանի համար սպառնալիք չի համարում։ «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք հրաշալի հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն իր շահերն ունի Կասպից ծովում։ Մեր հարաբերությունները, ընդհանուր առմամբ դրական են», - նշել է ռազմական փորձագետը՝ հիշեցնելով, որ Բաքուն Կովկասում ռուսական զենքի հիմնական գնորդն է, ինչպես նաև Ռուսաստանի էներգետիկ ոլորտի գործընկերը։ «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակելու են հետագայում էլ հաջողությամբ զարգանալ», - հայտարարել է Ադրբեջանի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Շշեիր Ռամալդանովը։ Այն, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում «սև կատու» է անցել՝ դեռ օրեր առաջ էինք եզրակացրել: Ըստ ամենայնի, Բաքվի դժգոհության արդյունքում էլ Ռուսաստանը բաց թողեց Ադրբեջանի՝ ռուսական զենքից դժգոհ լինելու տեղեկատվությունը՝ ստիպելով Ադրբեջանին արդարանալ, ապա հերքել տեղեկատվությունը: Սակայն, իրականում, փաստացի Բաքվի իրական դժգոհության առիթն այլ է. Կասպիական նավատորմիղի նավերն ու անձնակազմը Աստրախանից Դաղստանի տարածքում վերատեղակայելու Ռուսաստանի պլաններն են, որ Ադրբեջանում մտահոգությունների առիթ են հանդիսացել։ Իսկ սա մի իրավիճակ է, երբ անդունդը Մոսկվայի և Բաքվի միջև կարող է էլ ավելի խորանալ և ունենալ ավելի կոնկրետ հետևանքներ: Թամար Բագրատունի

դիտվել է 96 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am