Թուրք-իսրայելական բախում՝ հայկական շանտաժով

Գազայի հատվածում պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների միջև մարտի 30-ին տեղի ունեցած բախումներից հետո Թուրքիայի ու Իսրայելի միջև ծագած փոխադարձ քննադատությունն ու մեղմ ասած՝ ոչ դիվանագիտական լեզվակռիվը բուռն կերպով շարունակվում է: Հիշեցնենք, մարտի 30-ին Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 17 պաղեստինցի: «Նեթանյահուն ահաբեկիչ է, իսկ Իսրայելը՝ ահաբեկիչ պետություն», հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության համագումարին՝ հավելելով. «Ես պետք է միջազգային հանրությանը պատմեմ, թե որքան դաժան է իսրայելական բանակը: Տեսեք թե ինչ է անում այդ ահաբեկչական պետությունը Գազայում և Երուսաղեմում»: Էրդողանը՝ իսրայելական զինվորականների գործողությունները որակելով «զանգվածային սպանություններ»: «Հեյ, Նեթանյահու, դու օկուպանտ ես, դու քեզ օկուպանտի պես ես պահում այդ հողերում: Միևնույն ժամանակ՝ ահաբեկիչ ես», ոչ ավել, ոչ պակաս ասել է էրդողանը: Նա նաև նշել է, որ Նեթանյահուն պետք է անկեղծություն դրսևորի և դադարի քննադատել Թուրքիային. «Հակառակ դեպքում Իսրայելի իշխանությունները դրական արձագանք չեն ստանա Անկարայից»: Իսրայելի պատասխանը երկար սպասեցնել չտվեց: Վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հակադարձելով Թուրքիայից հնչող մեղադրանքներին, հայտարարել է, թե «ամենաբարձր բարոյական սկզբունքներն ունեցող բանակը կարիք չունի լսել բարոյական խրատներ այն մարդուց, ով առանց խտրականության ռմբակոծում է քաղաքացիական բնակչությանը [Սիրիայում]»: Նեթանյահուն նշել է, որ Թուրքիան իրավունք չունի բարոյականության դասեր տալ Իսրայելին: «Էրդողանը սովոր չէ, որ իրեն պատասխանում են, պետք է սկսի սովորել,- գրել է Նեթանյահուն Facebook-ի իր էջում: «Նա, ով օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, ներխուժում քրդական շրջաններ և ոչնչացնում Աֆրինի քաղաքացիական բնակչությանը, իրավունք չունի մեզ բարոյական արժեքների վերաբերյալ դասեր տալ»,- գրել է Իսրայելի վարչապետը: Օրերս տասնյակ հազարավոր պաղեստինցիներ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով փախստականների վերադարձ: Մի շարք շրջաններում ցուցարարների և իսրայելցի ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 17, վիրավորվել մոտ 1500 արաբ: Էրդողանի և Նեթանյահուի միջև հեռակա լեզվակռվի պատճառը իսրայելցի զինվորականների և պաղեստինցիների միջև Գազայի հատվածի սահմանին և Իսրայելում ուրբաթ օրը տեղի ունեցած բախումներն էին: Իրավիճակը կտրուկ սրվել է, երբ հազարավոր պաղեստինցիներ բողոքի երթի են դուրս եկել, և, ինչպես հաղորդվում է, մոտենալով իսրայելական սահմանին՝ քարեր ու «մոլոտովյան կոկտեյլներ» են նետել զինվորականների ուղղությամբ, ովքեր ի պատասխան գործի են դրել ծանր հրազեն: Սրանք Գազայի հատվածում թերևս ամենաարյունալի բախումներն են 2014-ից ի վեր, երբ Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Պաղեստինի դեմ: Իսրայելական կողմի գնահատականներով բողոքի երթին մասնակցել է շուրջ 30 հազար պաղեստինցի՝ այդ թվում կանայք և երեխաներ: Վերջին տարիներին պաղեստինցիների կազմակերպած այս ամենախոշոր բողոքի ակցիան կոչվում է «Վերադարձի մեծ երթ» և նվիրված է Հողի օրվան, որն ամեն տարի նշում են ի հիշատակ Գազայի հատված 6 արաբ ցուցարարների, ովքեր սպանվել են 70-ականներին հողատարածքների օտարման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, հաղորդում էր «Ազատությունը»: Պաղեստինյան կողմը պլանավորում է բողոքի ակցիաները շարունակել մինչև մայիս և ավարտել այն իսրայելական պետության ստեղծմանը նվիրված տոնակատարության հաջորդ օրը: Վերադարձի իրավունքը մերձավորարևելյան հակամարտության ամենախնդրահարույց կետերից է. 1948-ին, երբ ստեղծվել է Իսրայելը, տարբեր գնահատականներով այդ տարածքը լքել է շուրջ 750 հազար պաղեստինցի, որոնցից մոտ 250 հազարը հասել է Գազայի հատված: Քանի որ պաղեստինցիները միակ ժողովուրդն են, որոնց փախստականի կարգավիճակը փոխանցվում է ժառանգաբար, ապա Գազայի հատվածում այսօր բնակվում է փախստականի կարգավիճակ ունեցող շուրջ 1,2 միլիոն մարդ: Պաղեստինին մշտապես աջակցող Թուրքիան երկու տարի առաջ թույլտվություն է ստացել մասնակցել Գազայի հատվածի վերականգնման աշխատանքներին, հումանիտար օգնություն տրամադրել տեղի բնակչությանը, ինչպես նաև շուրջ 200 հոգու համար նախատեսված Թուրքիա-Պաղեստին բարեկամության հիվանդանոց կառուցել: Այս պայմանավորվածությունները հաստատվել են երկու տարի առաջ, երբ վեց տարի տևած դիվանագիտական ճգնաժամից հետո Իսրայելն ու Թուրքիան ի վերջո համաձայնեցին կարգավորել երկկողմ հարաբերությունները, որոնք խզվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի զինվորականների հարձակման պատճառով, որի հետևանքով զոհվել էր 9 թուրք: Գազայի հատվածում վերջին օրերի բռնությունները հետաքննելու կոչով է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ինչպես նաև Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, սակայն Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հանրային ռադիոյի եթերում հայտարարել է, թե որևէ հետաքննություն թույլ չի տա: «Նման բան չի լինի, մենք հետաքննության հարցով ինչ-որ հանձնաժողովների հետ չենք համագործակցի», - ընդգծել է իսրայելական կառավարության ներկայացուցիչը: Սակայն այս ամենում, ուշագրավ էր, որ անմիջապես Իսրայելի կողմից Էրդողանին «կարգի հրավիրելու» ցանկության շրջանակներում կրկին Հայոց ցեղասպանության թեման արծարծվեց: 2016թ. ամռանը Թուրքիայի հետ կնքված հաշտության պայմանագիրը սխալ էր, երեկ նշել է Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը: Մեկնաբանելով Էրդողանի և Նեթանյահուի միջև «սիրալիրության փոխանակումը» սոցցանցերում, Էրդանը Թուրքիայի առաջնորդին մեղադրել է «հակասեմականության» մեջ, քանի որ «նա շարունակում է աջակցել ՀԱՄԱՍ-ին»: Բացի այդ, Էրդանը նկատել է, որ Իսրայելը, հնարավոր է, չպետք է հաշտություն կնքեր Անկարայի հետ և միգուցե լավ կաներ միջազգային ասպարեզում հանես գալ Թուրքիայի դեմ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: «Տարօրինակ բան է կատարվում. Թուրքիան ոչնչացնում է քրդերին, օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, և դա չի խանգարում Արևմուտքին նրան ճանաչել լեգիտիմ գործընկեր»,- հավելել է իսրայելցի նախարարը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am