Հրապարակվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի 2017թ․ բյուջեն

Ապրիլի 1-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում Զատկի կապակցությամբ կայացած ընդունելության ժամանակ տվյալներ են հրապարակվել Պատրիարքարանի 2017թ․ բյուջեի վերաբերյալ։ Մամուլին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ նախորդ տարի Պատրիարքարանի բյուջեն 48․059 լիրայի պակասորդ է տվել։ 2017թ․ Պատրիարքարանի ընդհանուր եկամուտը կազմել է 1 մլն 739․000 լիրա, իսկ ընդհանուր ծախսերը՝ 1 մլն 787․000 լիրա։ Ընդ որում՝ ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է «Հասարակության հետ կապերի» ոլորտում։ Այս խորագրի տակ ընդգրկված են հայկական լրատվամիջոցներին տրված հայտարարությունների համար կատարված վճարումները։ Այսպես, եթե 2016թ․ հայտարարությունների համար ծախսվել է 33․084 լիրա, ապա 2017թ․ այդ գումարը կազմել է 135․404 լիրա։ Այսպիսով, հայտարարությունների համար կատարված ծախսերը աճել են 4 անգամ։ 2017թ․ երկրորդ կեսին պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշել էր, որ Պատրիարքարանը հայտարարությունների համար բյուջե չունի։ Դրանից հետևում է, որ 2017 առաջին կեսին Պատրիարքարանի կողմից արդեն իսկ չափազանց մեծ թվով հայտարարություններ էին հրապարակվել։ Պատրիարքարանի բյուջեի հարցերով պատասխանատու Պետրոս Մարզուվանը տեղեկացրել է, որ 2017թ․ Թուրքիայի հայկական «Ժամանակ» թերթին հայտարարությունների համար վճարվել է 100․000 լիրա, իսկ «Մարմարա» թերթին՝ 30․000 լիրա։ Հայտնի է դարձել նաև, որ 2016թ․ Պատրիարքարանը իրեն պատկանող գույքի և շինությունների վերանորոգման և խնամքի համար ծախսել է 181․000 լիրա, իսկ 2017թ․՝ 109․000։ Այսպիսով, երկու տարում միայն շինություների խնամքի համար ծախսվել է 290․000 լիրա։ Պետրոս Մարզուվանի տեղեկացմամբ՝ 2017թ․ Պատրիարքարանի եկամուտները հատկապես նվազել են պսակադրությունների, կնունքների և հուղարկավորությունների թվի նվազման հետևանքով։ Մարզուվանի խոսքով՝ 2012թ․ հետո հատկապես նվազել է պսակադրությունների թիվը։ 2017թ․ հայկական համայնքում 116 պսակադրության արարողություն է կատարվել։ Պատրիարքարանի ներկայացուցչի խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է հատկապես խառնամուսնությունների թվի ավելացմամբ։
Աղբյուր`    Agos

դիտվել է 15 անգամ
Լրահոս
ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am