Ուշադրության կենտրոնում գտնվող ակտերից է. Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հայտնեց, որ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը ուսումնասիրության փուլում է: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն հանգամանքը, որ հանրությունն օրենսգրքի նախագծին ծանոթացավ Վենետիկի հանձնաժողովի կայքից, Արման Թաթոյանը պատասխանեց. «Այս պահին չեմ ուզում խորանալ դրա առանձնահատկությունների մեջ, որովհետև քաղաքական վտանգը կա, որ չներգրավվեմ գործընթացներին, բայց մասնագիտական գործընթացի շրջանակներում արդեն ուսումնասիրվում է: Ուշադրության կենտրոնում գտնվող ակտերից է: Կարծում եմ՝ ձեզ հետ միասին քննարկելու առիթ կլինի»: Արման Թաթոյանն ասաց նաև, որ գործընթացի հետ կապված իր դիրքորոշումը կհայտնի ուսումնասիրությունից հետո:
