Ռուսական ընկերությունը Հայաստանում ծնկի է բերում տեղական արտադրողներին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հրուշակեղեն արտադրող ռուսական «KDV Group» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանը ողողել է իր արտադրանքով` ծանր կացության մեջ գցելով տեղական խոշոր արտադրողներին: «Փաստ»–ի տվյալներով, «KDV Group»–ի «ԿԴՎ ԱՐՄՆ» ՍՊԸ–ն «գոտկատեղից ներքեւ» հարված է հասցրել բոլոր խոշոր արտադրողներին՝ «Գրանդ Քենդի», «Սովռանո», «Արմսվիթ», «Մեգաֆուդ», «Երեւանի շոկոլադի գործարան», «Դարոյնք» եւ այլ կազմակերպություններին: Բանն այն է, որ ռուսները դիմել են կոշտ դեմփինգի (ապրանքի արտահանումը ավելի ցածր գներով, քան երկրի ներսում կամ համաշխարհային շուկայում է): Արտադրանքն այն աստիճանի են էժանացրել, որ տեղական արտադրողների համար աննպատակահարմար է դարձել հրուշակեղեն արտադրելը: Հազարավոր աշխատակիցների կրճատման վտանգ է առաջացել: Տեսնելով, որ ռուսների «դեմ խաղ չկա», վերոնշյալ կազմակերպությունները գրավոր դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` խնդրելով ապահովել մրցակցային հավասար պայմաններ: Նրանցից միայն «Գրանդ Քենդին» բողոք չի ներկայացրել, հավանաբար զգուշանալով, քանի որ ինքը Ռուսաստան է արտահանում մեծ քանակությամբ հրուշակեղեն: Մեր հարցմանն ի պատասխան ՏՄՊՊՀ–ի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը պատասխանեց. ««ՏՄՊՊՀ հանձնաժողովը ստացել է դիմում բողոք ձեր նշած ընկերությունների կողմից: Նշված ընկերությունները դիմել են բողոքով, որ ընկերությունը գերիշխող դիրքի չարաշահում է թույլ տալիս, որը դրսեւորվում է չհիմնավորված գնանկմամբ՝ այսինքն՝ դեմփինգով: Այս պահին հանձնաժողովը տեղեկատվություն է պահանջել տնտեսվարողներից: Այն ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը որոշում կկայացնի»: Ո՞վ է թաքնված այդ ամենի հետեւում: Այս հարցին կանդրադառնանք թերթի հաջորդ համարում»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am