ԱԱԾ պետի համեստ ունեցվածքը և Գալուստ Սահակյանի որդու միլիոնները

ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2017-ի իր հայտարարագիրը, որտեղ ԱԱԾ պետքը ոչ շարժական, ոչ անշարժ գույք չի հայտարարագրել, ընդամենը ցուցադրել է իր դրամական միջոցները, որոնք ոչ էականորեն, բայց տարբերվում են նախորդ տարիներից: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի օգնական եղած ժամանակ Կուտոյանն հայտարարագրում էր ընդամենը 2 միլիոն դրամ, իսկ աշխատավարձի դիմաց մոտ 5 միլիոն դրամ: Գեորգի Կուտոյանը մինչ ԱԱԾ պետ նշանակվելը զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի, նախագահի օգնականի պաշտոնները: Կուտոյանը դեռևս 25 տարեկան հասակում արդեն իսկ զբաղեցնում էր Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Ինչեւէ, Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնում ներկայացրած համաձայնագրի համաձայն՝ Կուտոյանը չուներ ոչ բնակարան եւ ոչ էլ ավտոմեքենա: Գեորգի Կուտոյանի կինը հայտարարագրել է չորս միլիոն դրամի դրամական միջոցներ: Կուտոյանը իր 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել էր նաեւ մեկ բնակարան և «MERCEDES–BENZ E320 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա ունենալու մասին: 2016-ին նա ընդամենը 1 միլիոն դրամ էր հայտարարագրել: Եւ ահա, 2017-ի հայտարարագրում Կուտոյանը ցուցադրել է հիմնականում դրամական միջոցները, բացառությամբ Ավտոտնակի (տրանսպորտային միջոցների կայանման համար հողամասի վրա կառուցված առանձին շինություն), որը նա ձեռք է բերել անցնող տարում 3 միլիոն դրամով: Կուտոյանը հայտարարգրել է 2 միլիոն դրամ, որը հարկային տարվա վերջում պակասել է ուղիղ կիսով չափ, տարեկան եկամուտը կազմում է 8.4 մլն դրամ՝ աշխատավարձից ստացած գումարն է: Ի դեպ, Կուտոյանի տեղակալ Արզուման Հարությունյանը, որը ԲԴԽ ղեկավար Գագիկ Հարությունյանի եղբայն է եւ խնամիական կապ ոնի Սերժ Սարգսյանի եղբոր հետ, ավելի հարուստ է, քան իր ղեկավարը: Նա հայտարարագրել է 4,5 միլիոն դրամ եւ 37,000 դոլար, աշխատավարձն էլ մոտ 7 միլիոնի չափով է: Հարությունյանի կինն էլ 30 դոլար է հայտարարագրել: Կառավարության առընթեր Պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը, որը Գալուստ Սահակյանի որդին է, հայտարարագրել է անավարտ (կիսակառույց) շինություններ, որոնք ձեռք է բերել 19,680,000.00 ՀՀ դրամով, 5 հողամաս, որոնցից մեկը օտարել է 560,000.00 ՀՀ դրամով, իսկ մնացածները ձեռք է բերել հարկային տարում ընդհանուր մոտ 8 միլիոն գումարով: Սահակյանը հայտարարագրել է մոտ 200 մլն դրամ, որը հարկային տարվա ավարտին աճել է դառնալով 434 միլիոն, Սահակյանի տարեկան եկամուտը կազմում է 187 միլիոն դրամ, որից միայն 7 միլոն դրամն է աշխատավարձից գոյանում, իսկ մնացածը շահաբաժին, վարձակալության դիմաց ստացած վճար, գույքը վաճառելու գումար եւ փոխառություններից ստացած միջոցներ: Պակաս հարուստ չէ նաեւ նրա հանրահայտ տիկինը: Սեդա Հակոբյանը Աջափնյակում գտնվող մանկապարտեզներից մեկի տնօրենն է, 2017 թվականի ապրիլյան ընտրություններից առաջ ամուսնու համար ընտրողների ձայների հավաքագրմամբ էր զբաղված: Նա հայտարարագրել է 25 մլն դրամ, տարեկան 937 հազար դրամ եկամուտ՝ աշխատավարձից ստացած գումար: Անի Սահակյան

դիտվել է 192 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am