ԱՄՆ պատժամիջոցի ուշագրավ ստվերը Հայաստանի վրա

Ժամանակ թերթը գրում է.«ԱՄՆ-ն իր պատժամիջոցների ցանկ է ներառել ռուսաստանցի մոտ 3 տասնյակ օլիգարխների և պաշտոնյաների, որոնք համարվում են Պուտինի մերձավորներ: Դա, այսպես ասած, Կրեմլի ցուցակի մեջ ներառված մոտ 200 անձանց շարքից է, որոնք պատժամիջոցների, այսպես ասած, հավակնորդներ էին: Հիշեցնենք, որ այդ ցանկում էին նաև հայեր, այդ թվում՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը երեք հայերից միակն է, որ սերտ և անմիջական առնչություն ունի հայաստանյան իրադարձություններին և, ըստ էության, Հայաստանի խաղացող է նաև: Իհարկե, հազիվ թե բանը հասնի նրան, որ ԱՄՆ-ն պատժամիջոց կիրառի նաև Կարապետյանի հանդեպ, սակայն միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ գործընթացն իր ազդեցությունը կթողնի նաև նրա հանդեպ այնքանով, որքանով ազդեցություն է ունենալու Ռուսաստանի իշխանական վերնախավի և նաև տնտեսական իրավիճակի վրա:

Մյուս կողմից, սակայն, ամիսներ առաջ, երբ Սամվել Կարապետյանը ներկայացնում էր իր ներդրումային պլանները Հայաստանում էներգետիկայի հետ կապված, դրան ներկա էր նաև ԱՄՆ դեսպանը, իսկ այդ պլաններում կա նաև գործակցություն հորատող ամերիկյան հայտնի ընկերություններից մեկի հետ, որը կլինի Հայաստանում ամերիկյան խոշոր ներդրման օրինակ: Սրա տնտեսական նշանակությունն ու էֆեկտը թերևս այդքան կարևոր չէ Սամվել Կարապետյանի համար, որքան քաղաքականը և ակնհայտ է, որ Կարապետյանը փորձում է Հայաստանում ձևավորել երկխոսության հարթակ ամերիկյան կողմի հետ Ռուսաստանում ունեցած ռիսկերը չեզոքացնելու համար: Այդ համատեքստում էլ հետաքրքիր է, թե որքանով է դա նշանակություն ունեցել Հայաստանում ապրիլին վարչապետի և կառավարության խնդրում Կարապետյանի դերակատարության և հավակնությունների վրա, քանի որ մեկ տարի առաջ ակնառու էր, որ նա բավականին հավակնոտ նպատակներ ուներ Կարեն Կարապետյանի վարչապետության առումով, և նախընտրական թեժ շրջանում հայտարարեց Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծման մասին, ասելով, որ վարչապետը ամեն օր գոլ է խփելու: Մինչդեռ, այսօր պարզվում է, որ նա ամեն օր գոլ է բաց թողել:
Ընդ որում, հետաքրքիր էր, որ այն օրը, երբ Հայաստանում Կարապետյանները հայտարարում էին ներդրողների ակումբի մասին, Սերժ Սարգսյանն Արցախում էր և անում էր, ըստ էության, կոնտր հայտարարություններ, որ միշտ եղել է և լինելու է այնտեղ, որտեղ ամենից պահանջված կլինի անվտանգության խնդիրներին ծառայելու տեսանկյունից: Հետո Սերժ Սարգսյանը ևս մասնակցեց Սամվել Կարապետյանի 1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրի շնորհանդեսին, որին ներկա էր նաև ԱՄՆ դեսպանը, և որին ներկա չէր Կարեն Կարապետյանը: Սամվել Կարապետյանն ԱՄՆ պատժամիջոցների հավակնորդների ցուցակում հայտնվեց, իհարկե, դրանից ավելի ուշ, սակայն չի բացառվում, որ խնդիրն այստեղ՝ Հայաստանում, Կարապետյանի դերակատարումը նաև որոշակի վերահսկողության տակ պահելն է, պայմանավորվածություններից շեղում թույլ չտալու համար, որի դեպքում Կրեմլի ցուցակով պատժամիջոցները կարող են ակտիվացվել նաև նրա դեմ: Տվյալ պարագայում խոսքը, անշուշտ, իրադարձությունների ծավալման հնարավոր սցենարային վարկածներից մեկի մասին է, որում, իհարկե, հետաքրքիրն այն է, որ փաստացի գործ ունենք մի տարբերակի հետ, երբ հնարավոր է կասեցնել է Հայաստանում խոշոր բիզնեսի իշխանության ուղղակի անցման գործընթացը: Առաջին անգամ այն կասեցվեց 2015-ի փետրվարին, ընդ որում նաև Սամվել Կարապետյանի ներգրավմամբ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am