Օգնել աշխատավարձի հույսին ու սովետական ավտոմեքենա կորցրած պատգամավորներին

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Արթուր Մանուկյանի՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու հայտարարագիրը բավական ուշագրավ է: Պարզվում է՝ պատգամավորական մասնդատը ստանձնելուց ամիսներ հետո երիտասարդ պատգամավորի գործերը ձախ են գնացել, նա կորցրել է անգամ սովետական մակնիշի ավտոմեքենան: Բանն այն է, որ պաշտոնը ստանձնելու պահին , ասել է թե ամիսներ առաջ Արթուր Մանուկյանը հայտարարագրել էր մեկ բնակարան, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ, երեք հատ ավտոմեքենա՝ Bentley Continent AL 6.0, BMW X5 4.6 IS և սովետական Gaz 311000: Արթուր Մանուկյանը հայտարարագրել է, որ մեկ ընկերությունում ունի 800 հազար դրամի չափով բաժնեմաս:Իսկ պատգամավորի դրամական միջոցները կազմում էին 225 մլն դրամ, 620 հազար դոլար և 180 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած իր աշխատավարձը՝ տարեկան 2 մլն 310 հազար դրամ: Իսկ ահա օրերս նա իր տարեկան հայտարարագրում բացառապես դրամական միջոցներն է հայտարարագրել, կամ նա կորցրել է տուն-տեղ, ավտոմեքենա, կամ էլ թաքցնում է ունեցվածը բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովից: Այսպիսով՝ տարեկան կտրվածքով Մանուկյանի հայտարարագրած դրամական միջոցները գրեթե փոփոխության չեն ենթարկվել՝ 225 միլիոն դրամ, 620 հազար դոլար, 180 հազար եվրո, փոխարենը տարեկան եկամուտը 51 մլն դրամ է, որից 45-ը շահաբաժին, կինը, որը Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դուստրն է՝ Նինա Նազարյանը, հայտարարագրել է 31 միլիոն դրամ, 230 հազար դոլար եւ 105,000.00 հազար եվրո , տարեկան եկամուտը մոտ մեկ միլիոն դրամ է: Նշենք, որ Արթուր Մանուկյանը բազմաթիվ անգամ հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ թմրանյութեր, ապօրինի զենք, զինամթերք և այլ մեղադրանքների շրջանակներում»: Ռուսաստանաբնակ խոշոր գործարար Սամվել Կարապետյանի եղբոր, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եկամուտներն էլ թռիչքային ցատկ չեն կատարել, սակայն աճ է գրանցվել: Պատգամավորը տարեկան հայտարարագրում գրանցել է միայն դրամական միջոցները և եկամուտները 300 միլիոն դրամ, 310 հազար դոլար, տարեկան եկամուտը 91 միլիոն դրամ է, որից 85-ը շահաբաժին, սակայն զարմանալի է, որ Կարապետյանի կինը Անուշ Ղազարյանը ոչինչ չունի հայտարարագրած: Հիշեցնենք, որ անցած տարվա հայտարարագրում պատգամավորի դրամական միջոցները կազմում էին 270 մլն դրամ և 230 000 դոլար, եկամուտները 77 մլն 450 140 դրամ, որից՝ 6 մլն 615 640 դրամ՝ աշխատավարձ, 70 մլն 834 500 դրամ՝ շահաբաժին: Արմավիրից ընտրված Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն հավատարիմ է մնացել «խոպանչու» ոճին:Պատգամավորը հայտնի է որպես խոշոր հանքատեր: Արմավիրի մարզում բոլորը գիտեն, որ քարի ու ավազի հանքերի մի զգալի մասը նրան են պատկանում: Նովոն նաև ջերմոցներ ունի, գազալցակայաններ: Նա ինքն էլ չի թաքցրել, որ բիզնեսով է զբաղվում, սակայն ոչ իր, ոչ կնոջ և որդու հայտարարագրերում որևէ բիզնես չի երևում, ավելին , հայտարարագրից տպավորթյուն է առաջանում, որ պատգամավորն ապրում է աշխատավարձի կամ էլ խոպանի հույսին: Նա անցած տարի հինգ միլիոն դրամով վաճառել է անգամ HYUNDAI AZERA ավտոմեքենան: Նովոյի տարեկան եկամուտը կազմում է 6,217,350.00 դրամ, որը ստանում է բացառապես աշխատավարձից: Լավ չեն նաեւ Ավշարի սեփականատերերից Արայիկ Գրիգորյանի գործերը: Կար ժամանակ, երբ պատգամավորը տասնյակ անշարժ եւ շարժական գույքեր էր հայտարարագրում, բաժնեմասեր եւ այլն, սակայն 2017-ի տարեկան հայտարարագրում նա միայն դրամական միջոցներն է հայտարարագրել՝ 1,911,485,000.00 դրամ եւ 985,000.00 դոլար: Տարեկան եկամուտը կազմում է 51,693,070.00, նրա կնոջ անունով էլ ոչինչ գրանցված չէ: Անի Սահակյան

դիտվել է 335 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am