Ինչ գույք ու փող ունեն կին պատգամավորները

Ազգային ժողովի կին պատգամավորներն ի տարբերություն տղամարդ գործընկերների աչքի չեն ընկնում իրենց ունեցվածքով: Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովում նրանց հայտարարագրերի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ այդ կանանց ամուսիններն էլ առանձնապես մեծ ունեցվածքի տեր չեն եւ շատերի պարագայում կանայք անհամեմատ հարուստ են սեփական ամուսիններից: Հարկ է նշել, որ Հերմինե Նաղդալյանը դեռեւս չի ներկայացրել իր հայտարարագիրը, հետեւաբար այս պահի դրությամբ բոլոր պատգամավոր կանայք, որոնք ներկայացրել են, ապրում են աշխատավարձի հույսին: Հիշեցնենք, որ, Նաղդալյանը իր անծայրածիր ունեցվածքով չի զիջում ՀՀԿ-ի օլիգարխներին, նա ամեն տարի մի քանի տուն, մի քանի ավտոմեքենա եւ դրամական մեծ կարողություններ է հայտարարագրում: Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանի զարմուհու՝ Կարինե Պողոսյանի ունեցվածքը տարեցտարի նվազում է: Պատգամավորը անշարժ եւ շարժական գույքեր չի հայտարարագրել, բաժնետոմսեր, թանկարժեք իրեր չունի, նա ապրում է աշխատավարձով, տարեկան եկամուտն էլ կազմում է 6,860,960.00 դրամ: Տիկնոջից վատ վիճակում է նաեւ ամուսինը: Նրա տարեկան եկամուտն ընդամենը 780 հազար դրամ է: Սակայն ինչպես երերում է ընտանիքը քչով յոլա գնացող է, դեռ մի բան էլ՝ լավ ապրող: Պողոսյանի ամուսինը նոր մեքենա է կարողացել գնել 2017-ի ընթացքում՝ KIA SORENTO 3.8 ավտոմեքենա՝ 650 հազար դրամով,իհարկե , նա 400 հազար դրամով վաճառել է VOLKSWAGEN TOUAREG –ը: Հիշեցնենք, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը այս տարի վերստին ԱԺ պատգամավոր է դարձել «Ծառուկյան դաշինքով»: 2016-ին տիկին Պողոսյանը հայտարարագրել էր 7 միլիոն 164 հազար դրամ՝ որպես եկամուտ: 2015-ին՝ 7 մլն․ 386 հազար 730 դրամ: Փաստորեն,տարեցտարի պատգամավորի եկամուտը նվազում է: Հավանաբար այդ պատճառով է, որ Պողոսյանը Երեւանում վարձակալած իր բնակարանի համար փոխհատուցում է ստանում պետբյուջեից՝ հայտարարելով, որ պատգամավորի բնակպայմանները պետք է հարմարավետ լինեն: Պետբյուջեից, ինչպես հայտնի է, ամսական 100 հազար դրամ է հատկացվում Պողոսյանի եւ մի քանի այլ պատգամավորների բնակվարձի համար: Որեւէ անշարժ գույք, փոխառություն, արժեթուղթ չի հայտարարագրել նաեւ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսականը, նրա եկամուտը 8,2 միլիոն դրամ է, 1 միլիոնը ստացված փոխառություններ, մնացածը աշխատավարձ, Եսայանի ամուսնու եկամուտն էլ 7,8 միլիոն է: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը եկամուտից բացի, որը տարեկան 12 միլիոն է կազմում, հայտարարագրել է նաեւ փոխառություններ՝ 54 եւ 14 հազարական դոլարի չափով: ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն էլ շարժական եւ անշարժ գույք չի հայտարարագրել, տարեկան եկամուտը 7,105,830.00 դրամ է, ամուսնու՝ դերասան Արա Դեղտրիկյանինը՝ 1 միլիոն 164 հազար դրամ: Ծառուկյան դաշինքից Լուիզա Սարգսյանն էլ է միայն աշխատավարձի հույսին,նա էլ բացառապես տարեկան եկամուտն է հայտարարագրել՝ 4 միլիոն դրամ: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am