Պուտինի, Էրդողանի, Ռոհանիի նոր խաղի կանոնները

Սիրիական ճգնաժամի քննարկման օրակարգով երեկ Անկարայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ընդգծում են «ամուր և անսասան հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Սիրիական ճգնաժամի հարցում տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեցող այդ երեք երկրների նախագահները ՄԱԿ-ի անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին կոչ են արել մեծացնել Սիրիային հատկացվող հումանիտար օգնությունը: Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Թուրքիայի ղեկավար Էրդողանը, պայմանավորվել են համատեղ ուժերով դաշտային հոսպիտալ կառուցել Արևելյան Գուտայում, որի վրա հարձակումը դարձել է սիրական պատերազմի ամենաարյունալի էջերից մեկը: Իրավապաշտպանների տվյալներով՝ քաղաքը զինյալներից ազատագրելիս այնտեղ զոհվել է 1600 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հարյուրավոր կանայք և երեխաներ: Ռեջեփ Էրդողանը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարությամբ արձանագրել են նաև, որ Աստանայի գործընթացը միակ նախաձեռնությունն է, որի շնորհիվ հաջողվել է նվազեցնել լարվածությունը Սիրիայում, որտեղ ավելի քան 350 հազար մարդու կյանք խլած պատերազմը շարունակվում է արդեն 7 տարի: Սիրիայում հակամարտող տարբեր կողմերի սատարող Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի առաջնորդները, միևնույն ժամանակ, համոզմունք են հայտնում, որ պատերազմը լուծման տարբերակ չէ, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական գործընթացների ու բանակցությունների ճանապարհով: Պուտինը, Ռոհանին և Էրդողանն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրային և պայմանավորվել հաջորդ եռակողմ գագաթնաժողովն անցկացնել Իրանում: «Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը թույլ չեն տա տարածքային բաժանումներ Սիրիայում»,- շուրջ մեկուկես ժամ տևած գագաթնաժողովից հետո հայտարարել է Իրանի Նախագահը: Ռոհանիի խոսքով՝ այդ երկրի հակառակորդները փորձում էին Սիրիան մասերի բաժանել, սակայն դա նրանց չհաջողվեց: «Մենք դա թույլ չենք տա»,- ընդգծել է Իրանի ղեկավարը՝ իր խոսքում մեղադրանքներ հնչեցնելով ԱՄՆ-ի ու Իսրայելի հասցեին, որոնք, ըստ Ռոհանիի, ցանկանում էին, որ «այդ երկիրը կառավարեն ահաբեկիչները» Սիրիայի նախագահի ամենամերձավոր դաշնակիցները՝ Իրանը և Ռուսաստանը Բաշար Ասադի հակառակորդներին աջակցող Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ են հավաքվում: Չնայած երեք երկրների միջև այդ և մի շարք այլ հարցերում առկա լուրջ տարաձայնություններին, Թեհրանը, Մոսկվան և Անկարան հայտարարում են, թե պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունը սիրիական խնդրում: «Մենք պայմանավորվել են ընդլայնել Սիրիայում եռակողմ փոխգործակցության ողջ համակարգը, առաջին հերթին Աստանայի ձևաչափի շրջանակներում, որը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր արդյունավետությունը: Հենց երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցության շնորհիվ է Սիրիայում բռնությունների մակարդակը կտրուկ նվազել»,- համոզմունք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինը, հիշեցնենք՝ Անկարա է ժամանել նախօրեին: Վերջին 18 ամիսների ընթացքում նա արդեն 9-րդ անգամ է հանդիպում Էրդողանի հետ: Երեկ Թուրքիայի նախագահը ռուս պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հայտարարել է՝ որոշ շրջանակներ չկարողացան փչացնել մեր հարաբերությունները, և երկու երկրները քննությունը հաջողությամբ են հանձնել: Ի դեպ, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները երեկ պայմանավորվել են արագացնել S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման գործարքը, որից, չնայած ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի դաշնակիցների հակազդեցությանը, Անկարան մտադիր չէ հրաժարվել, պնդելով, թե ռուսական այդ սպառազինությունն անհրաժեշտ է բացառապես երկրի անվտանգության ապահովման համար: «Որոշել ենք արագացնել ռուսաստանյան այդ բարձրորակ պաշտպանական համակարգերի մատակարարման ժամկետները»,- երեկ բանակցություններից հետո իր հերթին ասել է Պուտինը: Թուրքական կողմի փոխանցմամբ՝ երկու նախագահների պայմանավորվածության արդյունքում փոփոխվել է նաև ռուսական S-400 համակարգի մատակարարման ժամեկտը․ 2020 թվականի առաջին եռամսյակի փոխարեն համակարգը Թուրքիային կտրամադրվի 2019-ի հուլիսին: Եռակողմ այս հանդիպման ֆոնին Սիրիայի պաշտպանության փոխնախարար Մահմուդ Շավան հայտարարել է, որ ԱՄՆ-ը նավթահորեր է զավթում Սիրիայում: «ԱՄՆ-ը որոշել է տարբեր պատճառաբանություններ բերել՝ արդարացնելու համար իր բազաների և զորքի անօրինական ներկայությունը Սիրիայի տարածքում՝ նավթարդյունահանման տեղանքներում վերահսկողություն սահմանելու և Սիրիան մասնատելու նպատակով»,- ասել է փոխնախարարը: Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ միջազգային կոալիցիան ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիայում «հակամարտության ներուժ» է կուտակում, որը կարող է «բոլորը բոլորի դեմ» նոր մեծածավալ պատերազմի հանգեցնել: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցությունը։ «Նախագահ Թրամփը հաստատեց իր հակվածությունն Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է հաղորդագրությունում։ Հեռախոսազանգը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին։ ԱԽ նիստի օրակարգում Մերձավոր Արևելքի թեման է։ Իրանն էլ իր հերթին արձանագրել է, որ պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ մինչև Սիրիայում վերջին ահաբեկչին ոչնչացնելը: Իրանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ մինչև Սիրիայում վերջնական կայունություն հաստատելը և վերջին ահաբեկչին ոչնչացնելը, այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին: «Մենք անկասկած կշարունակենք մեր համագործակցությունը Սիրիայի հարցով, մինչև այնտեղ ոչնչացված կլինի վերջին ահաբեկիչը, և ամբողջական կայունություն հաստատված կլինի»,- ասել է Հաթամին: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը անշեղորեն աճում է, ինչի մասին է վկայում Իրանի տարածքով ռուսական ռազմաօդային ուժերի թռիչքների անհամար քանակությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am