Խարխուլ ուժի «հմայքը»

Ադրբեջանում ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունենալու: Օրերս ընդդիմությունը հանրահավաք էր անցկացրել: Բաքվում ընդդիմադիր ուժերի՝ Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի, Ժողովրդական ճակատ և «Մուսաֆաթ» կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին մասնակցել է մոտ 1,2 հազար մարդ, հայտնում էին օտարերկյա լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությանը: «1,2 հազար մարդ է մասնակցել ընդդիմադիր շարժման կազմակերպած հանրահավաքին»,- ասվում էր ՆԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Հանրահավաքը լիազորված է եղել քաղաքապետարանի կողմից: Դատելով տարածված լուսանկարից, սակայն տպավորություն էր, որ Բաքվում հանրահավաքն ավելի բազմամարդ էր: Ընդդիմության կարգախոսներն են եղել՝ «կոռուպցիայի դեմ պայքար», «ազատություն քաղբանտարկյալներին», ժողովրդավարական ընտրություններ: Ընտրություններից տաս օր առաջ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը խստորեն քննադատեց Ադրբեջանում առկա նախընտրական իրադրությունը: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը՝ ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ միջանկյալ զեկույցը, որի հեղինակները՝ մարտին 9-ից Ադրբեջանում ընտրական գործընթացներին հետևող փորձագետները, քննադատել են այդ երկրում առկա նախընտրական իրադրությունը, մասնավորապես, մատնացույց անելով խոսքի ազատության սահմանափակումները, լրագրողների և բլոգերների նկատմամբ ճնշումները: Ադրբեջանում ապրիլի 11-ին նախատեսված նախագահական ընտրարշավն ընթանում է իշխող կուսակցության ակնհայտ գերակայության և մրցակցության բացակայության պայմաններում, հայտարարում են ԵԱՀԿ դիտորդները: Այդ ընտրություններին արդեն չորրորդ անգամ մասնակցում է 14 տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևը, ինչպես նաև յոթ այլ թեկնածուներ, որոնք, Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցների բնորոշմամբ՝ «ազդեցիկ գործիչներ են», իսկ իրականում՝ իշխանական փոքրաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, նաև նկատում են փաստաթղթի հեղինակներն ու շարունակում՝ Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրական ընդդիմությունը որոշեց չմասնակցել ընտրություններին և դրանք բոյկոտելու հարցով հանրահավաքներ կազմակերպեց: Ահա, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցում նշվել է, որ հավաքների մասնակիցները ենթարկվում են ոստիկանական հետապնդումների, ոմանք ձերբակալվել են: Ադրբեջանական ընդդիմությունը նաև դատապարտում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կրճատելու՝ մինչև 22 օրվա հասցնելու որոշումը, ինչը, ընդդիմադիրների համոզմամբ՝ սահմանափակում է լրատվամիջոցներին իրենց հասանելիությունը և գործող նախագահին լուրջ առավելություն է տալիս: ԵԱՀԿ դիտորդները նկատել են՝ քարոզարշավն, ընդհանուր առմամբ, զուսպ է անցնում, սուր պայքար չի նշմարվում: Փաստաթղթում նաև նշված է․ «Զեկույցի հեղինակների հետ զրույցում շատերն են նշել, որ մրցակցային ընտրություններ չեն ակնկալում, քանի որ, նրանց համոզմամբ՝ գործող նախագահի մրցակիցները որևէ այլընտրանք չեն ներկայացնում քաղաքական հարթակում, իսկ որոշներն էլ անգամ բացեիբաց աջակցում են Ալիևին»: Փաստաթղթում հիշատակվում է նաև «Ռեալ» շարժման հայտարարությունն այն մասին, որ քաղաքական այդ ուժի առաջնորդ Իլգար Մամեդովին զրկել են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, չնայած ՄԻԵԴ-ի՝ նրան ազատ արձակելու մասին վճռին: Ընդդիմադիր գործիչը 2013 թվականից բանտում է: Նա ազատազրկվել է այն բանից հետո, երբ, նախորդ նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, հայտարարեց, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել նախագահ Ալիևի հետ: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդները քննադատում են նաև Ադրբեջանում խոսքի ազատության ոլորտում տիրող իրավիճակը, նշելով, որ նախընտրական արշավն ընթանում է խոսքի ազատության «կոշտ սահմանափակումների ֆոնին», զրպարտությունը քրեորեն պատժելի արարք է համարվում, որի համար մինչև երեք տարվա ազատազրկում է նախատեսված: Այդ հոդվածը 2016-ից օգտագործվում է առցանց լրատվական ռեսուրսների գործունեությունը սահմանափակելու նպատակով, նկատում են ԵԱՀԿ փորձագետները: Առաքելությունը մտահոգություն է հայտնել նաև բանտում պահվող լրագրողների և բլոգերների մեծ թվի հետ կապված․ «Նրանցից շատերը շարունակում են մնալ ճաղերի ետևում, ամենատարբեր մեղադրանքներով»: Ընտրությունները դիտարկող՝ Եվրոպայի ամենահեղինակավոր այս կառույցի փորձագետները նշում են, որ Ադրբեջանում հիմնական քաղաքական տեղեկատվական աղբյուր են մնում 11 հեռուստակայանները: Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, ապա դրանց տպաքանակը շարունակում է նվազել, սակայն բնակչության մոտ 80 տոկոսի համար համացանցը հասանելի է: Դիտորդների հետ զրույցներում Ադրբեջանի քաղաքացիները խոստովանել են, որ չեն վստահում ավանդական լրատվամիջոցներին, նշելով՝ դրանք անկախ և անաչառ չեն, հայտնում է «Ազատությունը»: 2017թ. մարտին Տեղեկատվության մասին օրենքում կատարված փոփոխություններով Ադրբեջանի կապի նախարարությանն իրավունք վերապահվեց՝ արգելափակել լրատվական կայքերն առանց դատարանի որոշման: Հիշեցնենք, անցյալ տարվա մարտից Ադրբեջանի իշխանություններն արգելափակել են իշխանությանը քննադատող շուրջ երկու տասնյակ ինտերնետային կայք, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Մեյդան TV»-ի, «Ազադլիգ» թերթի կայքերը, որոնք անհասանելի են Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am