Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն ընտրեցին Ռուսաստանը

Հայաստանը պաշտպանեց Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանը միացավ 13 այլ` հիմնականում նախկին Խորհրդային Միության երկրների և պաշտպանեց Ռուսաստանի դիրքորոշումը նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման հարցում: Հաագայում` Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության արտահերթ նիստում, Մոսկվան շրջանառության մեջ էր դրել հայտարարության նախագիծ` պահանջելով նոր հետաքննություն սկսել և ներառել նաև ռուս մասնագետների: Առաջարկը, սակայն, տապալվել է` կողմ են քվեարկել կազմակերպության գործադիր մարմնի 41 անդամներից միայն 6-ը, 15-ը` դեմ, 17-ը` ձեռնպահ, 3-ը բացակայել են և չեն մասնակցել քվեարկությանը: Հայաստանը այս տարի գործադիր մարմնում չէր և քվեարկելու իրավունք չուներ, այդուամենայնիվ, արտահայտել է իր դիրքորոշումը համատեղ հայտարարությամբ, որը, ըստ Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինի, ընթերցվել է հանդիպման մեկնարկին: Հայաստանից բացի փաստաթղթի տակ ստորագրել են Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը, Սիրիան, Իրանը, Վենեսուելան, Պակիստանը, Նիկարագուան և Կուբան: «Նիստի մեկնարկին հենց Իրանի դեսպանը մի խումբ երկրների անունից հայտարարություն ներկայացրեց, որը, Ռուսաստանի Դաշնության նման, պահանջում էր համատեղ հետաքննություն սկսել: Այդ հայտարարությունը, Ռուսաստանից ու Իրանից բացի, ստորագրել են ևս 12 պետություններ` ՀԱՊԿ մեր դաշնակիցները, ԱՊՀ մերձավոր գործընկերները, ինչպես նաև Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի մի շարք պետություններ», - հայտնել է Շուլգինը: Այս, Ռուսաստանի դեսպանի բնորոշմամբ՝ ծանրակշիռ հայտարարությունը, սակայն, կազմակերպության գործադիր մարմնի անդամներից քչերին է համոզել: Արևմտյան երկրները վերստին աջակցություն են հայտնել Մեծ Բրիտանիային` պահանջելով Մոսկվայից պատասխանել Լոնդոնի բարձրացրած հարցադրումներին»: «Սրանով միջազգային համայնքը հստակ կերպով ջախջախեց պատշաճ հետաքննությունը հունից շեղելու Ռուսաստանի ջանքերը», նշել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը: Հիշեցնենք, 66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել են բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: Նրանց թունավորման համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին: Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց: Հակաամերիկյան հռետորաբանությամբ համաժողով՝ Հայաստանի մասնակցությամբ Մոսկվայում օրերս միջազգային անվտանգության հարցերով համաժողով անցկացեց, որին տասնյակ երկրներից հարյուրավոր պատվիրակներ էին մասնակցում: Քննարկվող հիմնական հարցը սիրիական հակամարտությունն է, «Իսլամական պետությանը» պարտության մատնելուց հետո Մերձավոր Արևելքում զարգացման հեռանկարները: Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ելույթներում խիստ քննադատություն էին հնչել Միացյալ Նահանգների և առհասարակ՝ Արևմուտքի հասցեին: Համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Ադրբեջանը մասնակցում էր փոխնախարարի մակարդակով: «Ինտերֆաքսի» թղթակիցը Վիգեն Սարգսյանից փորձել է ճշտել ռուսական սպառազինություն գնելու նպատակով Ռուսաստանից նոր վարկ վերցնելու մասին շրջանառվող լուրերը: Սարգսյանն ասել է, թե զենք ձեռք բերելու համար գործընկերների հետ մշտապես աշխատանք է տարվում, այդ թվում նաև ֆինանսավորման հարցերով: Մոսկովյան անվտանգության հարցերով համաժողովում ընթերցվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որում ասվում է, թե Սիրիայում «Իսլամական պետությունը» թեև ջախջախվել է, բայց դեռ լուրջ վտանգ է ներկայացնում: Մինչ այժմ հնչած ելույթներում գերիշխում է հակաամերիկյան հռետորաբանությունը: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել է, թե Ռուսաստանի հանդեպ Միացյալ Նահանգների գործողություններն այլ բան չեն, քան վերադարձ սառը պատերազմի ժամանակներին: «Պայքարը գոյություն չունեցող, այսպես կոչված՝ «ռուսական սպառնալիքի» դեմ Վաշինգտոնի քաղաքականության իսկական «իդեա ֆիքսն» է դարձել: Դա այնպիսի չափերի է հասել ու այնպիսի անհեթեթ դրսևորումներ ստացել, որ արդեն կարելի է խոսել «սառը պատերազմի» մռայլ ժամանակներին վերադարձի մասին»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը: Նա ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեղքը բարդել է ԱՄՆ-ի վրա, ասելով, թե «ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից Սկրիպալների՝ կոպտորեն բստրված գրոտեսկային սադրանքին» եվրոպական երկրների մի մասը չի շտապում հետևել: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նշել է, թե հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգն անկայունության գործոն է հանդիսանում ու խթանում է սպառազինությունների մրցավազքը: Նա նաև մտահոգություն է հայտնել Արևելյան Եվրոպայում ամերիկյան զորախմբերի, իր բնութագրմամբ՝ «անպատասխանատու ուժեղացման» կապակցությամբ: Իսկ Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռուդսկին նշել է, թե ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական միջազգային կոալիցիաի՝ Սիրիայում գտնվելն անօրինական է: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Սիրիան մասնատելու ուղի է բռնել: «Կոնֆլիկտային իրավիճակների հիմքեր են գցում, որոնք վաղ թե ուշ վերածվելու են նոր պատերազմի, որտեղ բոլորը կռվելու են բոլորի դեմ»,- ասել է Ռուդսկին: Այսպես, Հայաստանն աշխարհաքաղաքական ներկայիս բարդ ու խորը գործընթացների պայմաններում՝ ցույց է տալիս իր հստակ դիրքորոշումը: Երևանն այս փուլում հստակ տեղավորվում է Մոսկվայի առանցքում: Մոսկվան սպասում է Պուտին-Թրամփ հանդիպմանը Միևնույն ժամանակ, չնայած հակաամերիկյան հռետորաբանությանը՝ Մոսկվան շահագրգիռ է Պուտին-Թրամփ հանդիպմամբ և մտադիր է այս հարցում նաև ամերիկացի գործընկերներին համոզել: Նախօրեին նման կարծիք էր հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մենք ջանքեր կգործադրենք, որպեսզի ամերիկյան վարչակազմի բոլոր օղակներում ևս պաշտոնյաները գան մեզ համար միանգամայն ակնհայտ դիրքորոշմանը՝ ռուս- ամերիկյան հանդիպումն անհրաժեշտություն է»,- նաև ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: Նկատենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Բալթյան երկրների առաջնորդների հետ հանդիպմանը նշել էր, թե կարծում է՝ կարող է շատ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի նախագահի հետ, միաժամանակ պնդելով՝ որևէ մեկն իրենից ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի հանդեպ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am