Կալանավորված փաստաբանին ազատ արձակեցին

Առանձնապես խոշոր չափերով կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, բավարարեց փաստաբան Գայանե Գալոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանի միջնորդությունը: Գայանե Գալոյանը կալանքից գրավով ազատ արձակվեց, իսկ որպես գրավի չափ՝ դատարանը սահմանեց 700 000 ՀՀ դրամ: Այսպիսով, ըստ Գայանե Գալոյանին առաջադրված մեղադրանքի՝ նա օժանդակել է Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացող վերը նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին: Խոսքը գնում է 3000 ԱՄՆ դոլար կաշառքի մասին: Ներկայացված միջնորդությանն առարկել էր դատախազ Մնացականյանը գտնելով, որ շարունակում է առկա լինել Գալոյանին կալանքի տակ պահելու հիմքերը: Մասնավորապես, հիմնավոր կասկած է առկա, որ Գայանե Գալոյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցագործությանը, ինչպես նաև վերջինիս կողմից ՀՀ քրեական դատավարության 135-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հիմքը, որ Գալոյանն ազատության մեջ գտնվելով կարող է դիմել փախուստի: Բացի այդ դատախազը համակարծիք չէր պաշտպանի այն ձևակերպմանը, որ ներկա պահին ապացույցների մի որոշ մասի հետազոտված լինելու պարագայում վերացել է վտանգը, որ Գալոյանը կարող է խոչընդոտել գործով դատաքննությանը: Ուստիև դատախազը խնդրեց միջնորդությունը մերժել: Միջնորդությանը միացավ գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները: Այսպիսով դատարանը բավարարեց Գայանե Գալոյանի պաշտպանի միջնորդությունը:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am