Նախարարն այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական տեղամասեր/տեսանյութ/

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շրջայց կատարեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում։ Աշտարակ-Թալին հատվածում, որտեղ ճանապարհի շինարարությունն իրականացնում է իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը, նախարարին ներկայացվեց աշխատանքների ընթացքը։ Ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը նշեց, որ 18.4 կմ երկարությամբ միակողմանի բետոնապատումն ավարտված է։ Իրականացվել է նաև շուրջ 18.8 կմ հիմքի և 19.5 կմ ենթահիմքի տեղադրում։ Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։ Նախարարը հանձնարարեց տեմպերն ավելի արագացնել, ճանապարհի բետոնապատ երկու հատվածների միացումն ավարտել և առաջիկա ամիսներին այս հատվածում երթևեկությունը մասնակի բացել։ Թալին-Լանջիկ ճանապարհի 80-րդ կմ-ում «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության մասնագետների կողմից ենթահիմքի փորձարկման աշխատանքներ են ընթանում։ Հատուկ սարքերի միջոցով կատարվում է ճանապարհի հարթության և ենթահիմքի ստուգում։ Որակի վերահսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները նախարարին ներկայացրին իրենց դիտարկումները ընթացող աշխատանքների վերաբերյալ, մանրամասնեցին դրանց առանձնահատկությունները։ Վահան Մարտիրոսյանը մեկ անգամ ևս ընդգծեց բարձր որակ ապահովելու կարևորությունը, հանձնարարեց առավելագույն ուշադրություն կենտրոնացնել փորձարկման արդյունքներին, թույլ չտալ որևէ՝ անգամ աննշան թվացող շեղում։ Այցի ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը մասնակցեց նաև Մաստարա համայնքի վարչական տարածքում իրականացվող ծառատունկին։ Համաձայն «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեղմացուցիչ միջոցառումների` պահանջվում է ճանապարհի շինարարության ընթացքում հատված ծառերի փոխարեն վերատնկում իրականացնել 1:10-ի հարաբերակցությամբ։ «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը պայմանագիր է ստորագրել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հետ, որը պարտավորվել է Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացնել դեկորատիվ ծառերի տնկման և հետագա խնամքի աշխատանքներ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am