Ինչպե՞ս են ընկալվում գիշերային ակումբներն ու ստրիպտիզները ռազմա-հայրենասիրական դաստիարակության ծրագրի հեղինակ-կառավարության կողմից

Ինչպե՞ս են ընկալվում գիշերային ակումբներն ու ստրիպտիզները ռազմա-հայրենասիրական դաստիարակության ծրագրի հեղինակ-կառավարության կողմից, որում սևով սպիտակի վրա գրված խոտոր, հակահայրենսաիրական երևույթներից են ՛՛օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը՛՛, ՛՛անկարագապահությունն ու անդաստիարակությունը՛՛, ՛՛դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների աճը (փողոցային արատավոր բառամթերքի օգտագործումը և համապատասխան վարքագծի դրսևորումը)՛, ՛՛թմրամոլությունը՛՛... Կարելի՞ է ենթադրել, որ գիշերային ակումբների առատությունը հակադարձ համեմատական է վերոհիշյալ երևույթների աճին և, որքան շատ գիշերային ակումբ, այնքան ՛՛հարազատ, ազգային մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենց՛՛, ՛՛կարգապահություն ու դաստիարակություն՛՛, ՛՛դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների նվազում (փողոցային արատավոր բառամթերքի և համապատասխան վարքագծի դրսևորումների սակավություն), և, իհարկե, ՛՛թմրամոլության բացառում՛՛՛: Անշուշտ գիշերային ակումբները նախատեսված են չափահասների համար, բայց պատկերացնենք, որ չափահասները գիշերային ակումբից հետո տուն են գնում, որտեղ մեծանում են նրանց ռազմա-հայրենասիրական դաստիարակություն ստացող կրտսեր քույր-եղբայրները կամ զավակները, ում արգելվում է օգտվել գիշերային ՛՛օտարամոլ խրախճանքներից՛՛, բայց ովքեր հիանալի գիտեն, թե որտեղից է վերադառնում իրենց հայրը, ավագ եղբայրը և, գլխավորը՝ պատկերացնում են: Պատկերացնում են շատ ավելի վառ, քան, հավանաբար, իրականությունն է: Պատկերացնում են նաև այն պատճառով, որ դրանց մեծ մասը հենց իրենց բնակելի շենքերի տարածքներում են: ԵՎ հայրը կամ ավագ եղբայրը չի կարող ասել, որ դրանք լավ վայրեր չեն, այլապես ի՞նչ գործ ունեն իրենք այնտեղ: Թարսի պես էլ, ռազմա-հայրենասիրական դաստիարակության ծրագրի իրագործումը նախատեսվում է իրականացնել դպրոցականների ծնողների հետ միասին, այն նույն ծնողների, ովքեր ՛՛բոլորին ամեն ինչ հայտնի է՛՛ փոքր քաղաքում գիշերային ակումբի ստրիպտիզից տուն են վերադառնում քունն առնելու: Հայրիկի/ավագ եղբոր քունը չխանգարելու համար առավոտյան լուռ դուրս եկող դպրոցականները վազում են դպրոցում ՛՛ռազմա-հայրենասիրաբար դաստիարակվելու՛՛՝ մտքի մեջ նախանձելով կամ դատապարտելով գիշերային հաճույքների սիրահար հորը/եղբորը: Սա մի խնդիր է, որին ՛՛ռազմա-հայրենսաիրական դաստիարակության ծրագիրը՛՛ չի անդրադարձել, բայց սա իրական կյանքի այն պատառիկներից է, որը շատ լուրջ ազդեցություն ունի ոչ միայն ռազմա-հայրենասիրական, այլև առհասարակ ողջ դաստիարակության ոլորտի վրա: Բայց, հակառակի պես, ՛՛սա միակ բիզնեսն է, որ կայուն առաջընթաց ունի Հրազդանում, որտեղ գործում է 16 գիշերային ակումբ՛՛: Մի քաղաքում, որի բնակչության թիվը ընդամենը 59.000 մարդ է: Կարելի՞ է ենթադրել, որ ըստ կառավարության սա հենց այն է, ինչը կոչվում է ՛՛տնտեսական առաջընթաց՛՛, որից կախված է կառավարության կողմից ներկայացված ռազմա-հայրենասիրական դաստիարակության ծրագրի ապագան: Հրանուշ Խառատյանի գրառումը

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am