«ПК–ն ուզում եմ, բեր». ի՞նչ զենքեր է գնել զինված խմբի «պարագլուխը»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր շարունակվեց զինված խմբի գործով դատական նիստը: Այսօրվա նիստի ընթացքում հրապարակվեցին զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի եւ սույն գործի անջատված մասով անցնող այժմ դատապարտյալ Հակոբ Հակոբյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, որոնք, ըստ էության, վերաբերում էին զենքի առուվաճառքին: Հակոբյանն այս գործից անջատված մասով մեկ այլ քրեական գործի շրջանակներում դատապարտվել է 3.6 տարի ազատազրկման այն բանի համար, որ Արթուր Վարդանյանի առաջարկով զենք-զինամթերք է հայթայթել: Ըստ մեղադրանքի՝ Հակոբյանը չի իմացել, որ զենքը նախատեսված է Հայաստանում իշխանությունը զավթելու համար, զինված խմբի գործով դատական նիստում էլ ցուցմունք է տվել, թե Արթուր Վարդանյանն իրեն ասել է, որ զենքը Սիրիայի համար է: Հեռախոսային խոսակցության ընթացքում Հակոբ Հակոբյանը Արթուր Վարդանյանին ներկայացնում է արկղով զենքերի ցանկն ու դրանց գները: Զրուցակիցները երբեմն խոսում են կոդերով, երբեմն բառացի արտաբերում զենքերի անունները: Հակոբյանը մասնավորապես TT տեսակի ատրճանակի համար 1400 դոլար է պահանջում, «Մակարով»-ի համար` 1200 դոլար, ПК տեսակի գնդացիրի համար` 2000 դոլար: «ПК –ն ուզում եմ, բեր»,- Հակոբյանի հետ զրույցում ասում է Արթուր Վարդանյանը: Հակոբյանն էլ երբ բոլորն արդեն թվել էր, հանկարծ հիշում է. «Տո հեռախոսով էդքան բանը հո չեմ ասելու»: Հեռախոսազրույցների գաղտնալսումը հրապարակելուց հետո Արթուր Վարդանյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ չգիտի, թե ինչու են հրապարկվում այս սերիալային ձայնագրությունները, քանի որ Արթուր Վարդանյանը հայտնել է, որ զենքը, որը հայտնաբերվել է, իրենն է եւ միեւնույն ժամանակ հայտնել է, թե այդ զենքն ինչի համար է անհրաժեշտ: Հրապարակված ձայնագրությունների կապակցությամբ Արթուր Վարդանյանի պաշտապան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ հրապարակվածը զավեշտի է նման, քանի որ իր պաշտպանյալը ձերբակալվելու պահից ի վեր հայտարարել է, թե ինչի համար և ինչ նպատակով է ձեռք բերել զենքը: Այնուհետև պաշտպանը հայտարարեց, որ Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում: Նրա խոսքով` շուրջ մեկ տարի է` իր պաշտպանյալը լուրջ առողջական գանգատներ ունի` չկարգավորվող ջերմություն, գլխապտույտ, գիտակցության կորուստ, ցավեր որովայնի շրջանում, գիշերներն արթնանում է շնչահեղձությունից և այլն: Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալին համալիր բուժզննման համար ուղարկել քաղաքացիական հիվանդանոց: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am