Սկզբունքային քաղաքականության արդյունք է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը. Սարգսյան

Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արեւելքի եւ Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի եւ «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախագահության տարիների ընթացքում արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայտնում է «Արմենպրես»-ը: «Նախ պետք է ասեմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է չորս հիմնական ուղղությունների վրա՝ լինել պրոակտիվ, ներգրավված, հաստատուն եւ ապահովել ամուր ներկայություն այնտեղ, որտեղ պահանջում են մեր շահերը: Նախորդող 10 տարիների ընթացքում մենք շարունակել են ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության ապահովմանը: Չնայած մեր բոլոր ջանքերին եւ բարի կամքի դրսեւորմանը, որին աջակցում էին այս հարցում հիմնական միջնորդական ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու: Մեր ջանքերը հետագայում վտանգի ենթարկվեցին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատճառով, որոնք շարունակվում են մինչ օրս եւ գագաթնակետին հասան 2014 թվականի օգոստոսին ու 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ»,- նշել է Սարգսյանը: Նա ցավով է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց ի վեր թյուրըմբռնման մեջ է իր նավթային գումարների պատճառով եւ խնդրի կարգավորման հարցում շարունակում է պահպանել առավելապաշտական տեսակետները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր նախագահության օրոք նախաձեռնել էր հարեւան Թուրքիայի հետ հարաբերություններում նոր գլուխ բացել: Այդ նախաձեռնության արդյունքում էր, որ 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվեցին երկու արձանագրություններ, որոնք նպատակ ունեին բացել սահմանն ու կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: «Ցավոք Թուրքիայի ղեկավարությունը հետ կանգնեց փաստաթղթերի ստորագրման ոգուց եւ բարիդրացիական հարաբերություններից՝ առաջ քաշելով որեւէ կապ չունեցող նախապայմաններ արձանագրությունների վավերացման եւ կյանքի կոչման համար: Այս դիրքորոշման պատճառով էր, որ 2017 թվականի սեպտեմբերին ստիպված էի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել, իսկ վերջերս կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ վերահաստատել այն, որ նմանօրինակ ոչ բարեկամական պայմաններում մենք չունենք այլընտրանք, քան այդ փաստաթղթերը պատմության արխիվին հանձնելը»,- նշել է ՀՀ Նախագահը՝ ընդգծելով, որ Թուրքիայի ղեկավարության հասունացման պարագայում հայկական կողմը պատրաստ է ապագայում հետամուտ լինել այլ հնարավորությունների: «Ներկա անկայուն միջազգային իրադրության պայմաններում մենք հավատարիմ մնացինք մեր վաղեմի եւ սկզբունքային դիրքորոշմանը՝ ձգտելով օգուտ բերել մեր գործընկերների համընդհանուր շահերին ու հետաքրքրություններին: Խորապես համոզված ենք, որ մեր պարտավորությունն է հնարավորության դեպքում կամրջել մեր գործընկերների եւ դաշնակիցների տարբերությունները եւ չստեղծել հավելյալ լարվածություններ: Դա անպատասխանատու կլինի: Այս առումով պետք է ասեմ, որ մեր հասարակության մեջ կա ընդհանուր կոնսենսուս մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այդ համբերատար եւ սկզբունքային քաղաքականության արդյունքն էր այն, որ մենք ընտրեցինք մասնակցությունը թե Եվրասիական տնտեսական միությանը, որի փաստացի համահիմնադիրն ենք, եւ 2017 թվականի նոյեմբերին ԵՄ հետ ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Ուրախ ենք տեսնելու, որ մեր գործընկերները համագործակցում են, ինչից շահում ենք բոլորս: Մենք մեր պատմության ընթացքում արդեն բավական հակասությունների ու պատերազմների ականատես եղել են»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am