Էս տունը քեզ, շեֆ ջան, էս աթոռը քեզ, լավ, էլի, վերցրու, ինչ կլինի...

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. Սերժ Սարգսյանին տուն նվիրելու թեման դեռ շատ կքննարկվի: Ու ոչ միայն այն պատճառով, որ դա ոչ թե տուն է, այլ շատ մեծ ու շքեղ դղյակ: Նույնիսկ ոչ այն պատճառով, որ հետն էլ ֆուտբոլի երեք դաշտի չափ հողատարածք է տրված: Խնդիրը դրա բովանդակությունն է ու ամենեւին ոչ ֆիզիկա-ֆինանսական չափանիշները: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին տրամադրվել է նրան հատկացված ծառայողական առանձնատունը: Այն առանձնատունը, որը ոչ թե քաղաքացի, անձ Սերժ Սարգսյանինն էր, այլ պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանինը: Վաղը-մյուս օրը պաշտոն կզբաղեցներ Պողոս Պողոսյանը՝ այդ առանձնատունը կհատկացվեր Պողոս Պողոսյանին: Ժողովրդի լեզվով ասած, «կառավարական դաչաների» տրամաբանությունը հենց դա է եղել տասնամյակներ շարունակ: Ու հանկարծ դա խախտվում է: Տեսականորեն պատկերացնենք, որ երկու շաբաթից ոչ թե Սերժ Սարգսյանն է դառնում ՀՀ վարչապետ, այլ, ասենք, Պողոս Պողոսյանը: Ի՞նչ է պետք անել այդ դեպքում: Պետք է նոր վարչապետ Պողոս Պողոսյանի համար Երեւանի մի «պրիստիժնի» հատվածում նոր ծառայողական առանձնատո՞ւն կառուցել: Իհարկե: Որովհետեւ «կառավարական դաչաներում» նոր վարչապետի համար այլեւս ծառայողական առանձնատուն չկա: Ասել, թե սա պատահական է ստացվել, նշանակում է չպատկերացնել Սերժ Սարգսյանի ողջ էությունը եւ նրա անսահման իշխանատենչությունը: Իր ծառայողական առանձնատունը իրեն ի սեփականություն հանձնելը հենց այդ իշխանատենչության վառ դրսեւորումն է: Ընդ որում, դա արվում է ցուցադրական՝ «Ես եմ լինելու մինչեւ կյանքիս վերջ» տրամաբանության մեջ: Վերջին ամիսներին նրա կատարած քայլերը հենց դրան էլ ուղղված են: Մասնավորապես նա որոշեց, որ Բաղրամյան 26-ի նախագահական նստավայրը պետք է դառնա վարչապետի նստավայր, ու ինքը այդ շենքից էլ դուրս չի գալու եւ չի գնալու Հանրապետության հրապարակ, որտեղ նստելու է ապագա վարչապետի ողջ կառավարությունը: Նոր նախագահին էլ տրամադրվեց կառավարությունների ընդունելությունների տունը, որը հենց անցած տարի ներառվել էր սեփականաշնորհման ցանկում: Այսինքն նախատեսված չէր, որ ընդունելությունների տունը դառնալու է նախագահական նստավայր: Հետո սահմանվեց, որ պետք է լինի «վարչապետի աշխատակազմ» ստորաբաժանումը, որը մինչ այդ չկար ու նույնպես նախատեսված չէր: Սերժ Սարգսյանը չի կարողանում նույնիսկ հրաժարվել, ասենք, դատապարտյալներին ներում շնորհելու մենաշնորհից: Այլ կերպ ասած, նրա ունեցած իշխանական որեւէ լծակից հրաժարվելը կամ զիջելը կարծես կյանքի ու մահու կռիվ լինի, անկախ նրանից, թե որքանով է  այդ լծակը ազդեցիկ, հզոր, էական...: «Ոչ մի թիզ իշխանություն»՝ մի խոսքով: Իսկ ամենաուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը ձգտում է ունենալ անսահման իշխանություն եւ չունենալ որեւէ պատասխանատվություն: Այդ ցանկության դրսեւորումներից է նախագահականից «Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան ուղարկված մի գրություն: «ՀԺ»-ն նախագահականից հետաքրքրվել էր, թե ինչ հիմնավորումներով է «կառավարական դաչաներում» գտնվող ծառայողական առանձնատունը սեփականության իրավունքով տրամադրվել Սերժ Սարգսյանին: «Հանրապետության պաշտոնաթող նախագահին վերանշյալ բնակարանը տրամադրելու որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը, որը եւ իրավասու է պատասխանել իր կողմից կայացված որոշման հիմնավորվածության վերաբերյալ ձեր հարցին»,- նշված է նախագահականից ուղարկված պատասխանում: Իբր Սերժ Սարգսյանը իր համար նստած էր իր ծառայողական «բնակարանում», մեկ էլ կառավարությունը դուռը ծեծեց, ասաց՝ էս տունը քեզ ու մի փունջ ծաղիկ: Սերժ Սարգսյանն էլ՝ թե բա չէ, էս ինչ եք անում, չեմ ուզում...: Կառավարությունն էլ ասաց՝ չէ, շեֆ ջան, աբիժաեշ, տենց որոշել ենք, հիմնավորել ենք...: Բայց դա մի քիչ այդպես չէ: «Բնակարանը» Սերժ Սարգսյանին նվիրելու՝ կառավարության որոշման երրորդ կետում կա մի բառակապակցություն. «իր դիմումի հիման վրա»: Այսինքն, Սերժ Սարգսյանին «բնակարանը» որպես սեփականություն տրամադրվել է հենց իր՝ Սերժ Սարգսյանի դիմումի հիման վրա: Դիմողը, ասել կուզի, հենց Սերժ Սարգսյանն է: Ու հիմա երբ հարց է բարձրանում, թե ախր ինչի հիման վրա, ինչու հենց այդ «բնակարանը», նախագահականից ասում են՝ կառավարությունն է որոշել, նրան էլ հարցրեք:   Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 4-ի համարում:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել Նիկոլ Փաշինյանը «մոլորության» մեջ է Հազարամյակների բարեկամությունը չի նշանակում ցմահ ընդհանուր շահեր Ծրարներն այնքան թափանցիկ են եղել, որ հնարավոր է եղել տեսնել` ում է ընտրել ընտրողը. ԲՀԿ ներկայացուցիչ (video) Վերադարձրե՛ք ընտրողների ձայները. այստեղ ԲՀԿ-ի հարցը չէ. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ-ում (video) Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան «Հըզբոլլահը» մերժել է Վաշինգտոնում ստորագրված Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնագիրը Կարո՞ղ է «Հատիկ առ հատիկի» շրջանակում պետությանը վերադարձված հողը Նուբարաշենի աղբանոցի կողքին է Թրամփը ներկայացրել է ԱՄՆ նոր անձնագիրը՝ սեփական պատկերով Իրանի ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան ավիահարվածի ԻՀՊԿ․ ցանկացած նոր գործողություն կարժանանա «խիստ պատասխանի» Տեղի է ունեցել INSEE-ի գրեթե 13 հազար աշխատակիցների տվյալների արտահոսք Բեյրութում բողոքի ցույցեր են բռնկվել Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Սպասվում է կարկուտ ԱՄՆ-ն մտադիր է Թուրքիային վաճառել ռազմական ինքնաթիռների շարժիչներ Փաշինյանը ևս մեկ անգամ խոստովանեց իր սարսափելի հանցանքը․ Իշխան Սաղաթելյան (video) Իսրայելն ու Լիբանանը հասել են համաձայնության․ մանրամասներ Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․․․ եվ այդ մեկ մարդը՝ նա է (video) Վենեսուելայի երկրաշարժից հետո ավելի քան 50 հազար մարդ համարվում է անհետ կորած «Կեղծ ամուսնությունը» դառնում է պատժելի Ինչ է առաջարկում Իրանը Իսրայելը որոշ տարածքներ կհանձնի Լիբանանի բանակին Իսրայել–Լիբանան բանակցություններն ավարտվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am