Ո՞ւմ է հուզում, թե ինչ են ռուսները մտածում...
Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Փերիին բացատրել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածության պատճառը: Guardian-ի հետ զրույցում նշել է, որ պատճառներից մեկը «Վաշինգտոնի ամբարտավանությունն է» Մոսկվայի անհանգստության նկատմամբ՝ կապված Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ: «Մեր առաջին գործողությունը ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր արևելաեվրոպական երկրներում, որոնց հետ սահմանակից է Ռուսաստանը: Ռուսներն ուժեղ դիսկոմֆորտ են զգում այդ առնչությամբ ու մեզ նրանցից գալիս էին այդ քայլին չդիմելու ուժեղ կոչեր»,- հայտարարել է Փերրին: Նա նաև պատմել է Վաշինգտոնի ու Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ որպես այդ շրջանի պետություն: «Ո՞ւմ է հուզում, թե ինչ են ռուսները մտածում: Նրանք երրորդ կարգի գերտերություն են: Դա այն մարդկանց հիմնական տեսակետն էր, որոնց հետ ես վիճում էի՝ փորձելով նրանց բացատրել ռուսական կողմի տեսակետը»,- ասել է նա:
