Սերժ Սարգսյանը ճարպիկ քաղաքական գործիչ է. Թոմաս դե Վաալ

Հայաստանը թևակոխում է անցումային շրջան, որը նաև ինչ-որ առումով փորձարկում է, carnegieeurope.eu-ում գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը՝ իր կանխատեսումն անելով այն մասին, թե ինչ փոփոխություններ են սպասվում Հայաստանին 2018 թվականի ապրիլի 9-ին սահմանադրական բարեփոխումների կյանքի կոչվելուց հետո: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը դիվերսիֆիկացրել է Հայաստանի տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը, և մնում է տեսնել, թե արդյոք նա կշարունակի այդ միտումը: Օբյեկտիվ նայելով՝ նոր փոփոխությունները կարող են ավելի լավ լինել Հայաստանի համար, քան նախկին վիճակը, գրում է դե Վաալը և նշում, որ անցած ամիս Հայաստան այցի ընթացքում նա նկատել է, որ տրամադրությունը շատ ավելի դրական է, քան ինքն ակնկալում էր: Չորս տարի առաջ Հայաստանն ակնհայտորեն վատ վիճակում էր, տնտեսությունը փորձում էր վերականգնվել 2009 թվականի միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքով կրած մեծ կորուստներից: Փորձագետը նշում է, որ Սերժ Սարգսյանը ճարպիկ քաղաքական գործիչ է, ով հեռուն է նայում: Այդ ժամանակից ի վեր նա մեծ աշխատանք է կատարել ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականության հասնելու համար, գրում է Դե Վաալը՝ նշելով, որ չնայած Ռուսաստանը մնում է գլխավոր գործընկեր, սակայն Հայաստանը փրկել է Բրյուսելի հետ իր համաձայնագրի քաղաքական կետերի մեծ մասը և նոր համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Բացի այդ, Հայաստանը նաև փորձում է համագործակցել Ասիայի հետ և ներդրում է ձեռք բերել Ասիական զարգացման բանկից՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման համար: Թոմաս դե Վաալը նշում է նաև, որ իշխանությունները ճանապարհ են գտել ավելի լավ աշխատելու սփյուռքի առաջատար գործիչների հետ՝ ինչպիսին է Ռուբեն Վարդանյանը, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի լավ տպավորություն են թողնում, քան տարիներ առաջ այդ պաշտոնները զբաղեցնող անձինք: Այլ խոսքով՝ Սերժ Սարգսյանը հետևողականորեն հավաքել է գլուխկոտրուկի մասնիկները, որոնք կարող են Հայաստանն առաջ տանել: Գլխավոր հարցը մնում է այն, թե արդյոք դա տեղի կունենա, գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատողը։ Պատրաստեց tert.am-ը

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am