Կպարտադրի՞ Սերժ Սարգսյանն Ալիևին

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն օրերս նշել է, որ ապրիլյան պատերազմից երկու տարի անց ղարաբաղյան հակամարտության բանակցություններում առաջընթաց չկա, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել ցանկացած պայմանավորվածություն: «Լինում են հանդիպումներ, ձեռք են բերվում համաձայնություններ, բայց Ադրբեջանը ամեն ինչ անում է դրանք չիրականացնելու համար: Ավելին, Ադրբեջանը նաև այնքան հեռու է գնում վերջին շրջանում, որ տարածքային նկրտումներ է հնչեցնում Հայաստանի նկատմամբ: Մենք մեկ անգամ չէ, որ զգուշացրել ենք, որ նման գործելաոճը վտանգավոր է և, միջազգային հանրության ոչ-ադեկվատ արձագանքի պայմաններում, այն կարող է նոր սրացումների բերել», - «Ազատության» հետ զրույցում ասել է նա: 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները ընդլայնելու շուրջ: Իսկ Սարգսյան - Ալիև վերջին հանդիպմանը՝ անցած տարվա հոկտեմբերին Ժնևում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել էին հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Սակայն այս պայմանավորվածություններից որևէ մեկը մինչև օրս չի իրականացվել: Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին պաշտոնական շփումը տեղի է ունեցել այս հունվարին արտգործնախարարների մակարդակով լեհական Կրակով քաղաքում: Այդ ժամանակ նույնպես պայմանավորվածություն էր ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի թիմը յոթ հոգով ավելացնելու շուրջ, սակայն նույնիսկ այս պայմանավորվածությունը, ըստ Հայաստանի արտգործնախարարության, Ադրբեջանը չի իրականացնում: Փաստացի, կայացել է երեք հանդիպում, և ամենաբարձր մակարդակով ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք միտված էին բանակցային գործընթացում առաջընթացի ապահովման համար համապատասխան պայմանների ձևավորմանը: Սակայն մինչ օրս Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է դրանք իրականացնել, այլև ամեն ինչ անում է, որպեսզի տապալի այդ պայմանավորվածությունների իրագործումը: Ու այս ամենի պայմաններում՝ միջնորդները շարունակում են բալանսավորված հայտարարություններ տարածել, անհասցե, չքննադատելով Ալիևի պահվածքը: Ապրիլյան պատերազմը էական փոփոխությունների է բերել թե՛ Հայաստանի, թե՛ միջնորդների դիրքորոշումներում, կողմերի դիրքորոշումներն, իհարկե, կոշտացել են ու դա բնական է: Առկա իրավիճակում, սակայն, կարծես ողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա՝ իրավիճակը վերահսկելիության դաշտում պահելու տեսանկյունից: Հայկական կողմը պետք է մտածի խաղաղությունը ամրապնդելու մասին, իսկ ավելի ճիշտ՝ Ալիևին խաղաղություն պարտադրելու մասին: Խաղաղությունն ամրապնդել, իհարկե, կարելի է ստատուս քվոն ամրապնդելով, սակայն հայկական դիվանագիտության թիվ մեկ խնդիրը՝ Ալիևին խաղաղություն պարտադրելն է: Թամար Բագրատունի

դիտվել է 53 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am