Վահե Հակոբյանի ունեցվածքին ծանոթանալիս գլխապտույտ է առաջանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է 2017 թվականի տարեկան հայտարարագիրը: Այսպես` նա անցած տարում գնել է երկու բնակարան` մեկը 124.3 մլն, մյուսը 90.7 մլն դրամով, երեք ավտոտնակ` յուրաքանչյուրը 3 մլն դրամով: Միաժամանակ մարզպետը 52 մլն դրամով վաճառել է հողամաս: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի Արաբական Միացյալ Էմիրությունների 10 հազար դիրհամի չափով արժեթուղթ: Անցած տարեսկզբին նա ունեցել է 147 մլն 406 հազար դրամի փոխառություն, իսկ տարեվերջին` 500 հազար դոլար: Մարզպետի դրամական միջոցները անցած տարում կազմել են 24 մլն 150 հազար դրամ, 400 հազար 800 դոլար եւ 106 հազար 100 եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է 500 հազար դրամ, 222 մլն դրամի չափով վարկերը եւ մեկ ընկերությունից ստացած 636 հազար 800 դոլարի չափով շահաբաժինը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզպետի պաշտոնը ստանձնելու տարում 275 հազար 874 եվրոյով բնակարան է գնել Իսպանիայում: Նշենք, որ անցած տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ապօրինի հարստացումը քրեականացնող նախագիծը, որը անդրադառնալու է 2017 թվականի տարեկան հայտարարագրերի վրա: Հետաքրքիր է` Վահե Հակոբյանը կհայտնվի՞ թիրախում, թե՞ ոչ. նա պետք է ապացուցի, որ ոչ թե ապօրինի կերպով է հարստացել, այլ օրինական ճանապարհով, մի բան, որը խիստ դժվար է լինելու երիտասարդ ՀՀԿ-ականի դեպքում: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am