Ամերիկյան բանակը դիրքավորվել է թուրքական բանակի հետ սահմանակից գոտում (տեսանյութ)

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ պայքարը ահաբեկչության դեմ Սիրիայում շարունակվում է՝ չնայած նախագահ Թրամփը վերջերս նշել էր, որ ամերիկյան զորքերը շուտով կլքեն Սիրիան: Այս պահին լարվածությունը պահպանվում է Թուրքիայի հետ սահմանին, որը սպառնում է քրդական զորամիավորումներին։
Այս պահին Սիրիայում գտնվող ամերիկյան զորախմբի թվաքանակը հասնում է 2000զինծառայողի: Նրանց մեծ մասը գտնվում է հյուսիսային Մանբիջ քաղաքում, որը ազատագրվել է Դաեշ-ից քրդական զորամիավորումների կողմից ԱՄՆ-ի աջակցությամբ: Օրերս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան զորքերը շուտով դուրս կբերվեն Սիրիայից, սակայն ամերիկյան և տեղական ռազմական ղեկավարները հայտարարում են, որ դեռևս վաղաժամ է դրա մասին խոսել: «Մենք ազատագրել ենք այս տարածքները Դաեշ-ից: Այստեղ են մեր ընկերներն ու դաշնակիցները: ԱՄՆ-ի պետքարտուղարության ու Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները մեզ հավաստիացրել են, որ ամերիկյան զորքերը մնում են Մանբիջում»,-ասում է Մանբիջի ռազմական ղեկավարության ներկայացուցիչ Մուհամեդ Աբու Ադելը: Վերջերս ամերիկյան զորքերը դիրքավորվեցին Մանբիջի բարձունքներից մեկի վրա՝ թուրքական բանակի զբաղեցրած դիրքերի հետ սահմանային գոտում: «Նախկինում այս դիրքերը միայն մենք էինք վերահսկում: Այժմ դրանք ավելի լավ են պաշտպանված, քանի որ վստահ ենք, որ թուրքական զորքերն ու զինյալները չեն հարձակվի այս ուղղությամբ»,-ասում է Մանբիջի դիրքերի հրամանատար Ալի Մանբիջը: Սպիտակ տունը իր հերթին կրկին հայտարարել է, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Սիրիայից՝ ընդգծելով, սակայն, որ առայժմ դրա վերաբերյալ չկան հստակ ժամկետներ: «Մենք ցանկանում ենք իշխանությունը փոխանցել տեղի ուժերին ու այդ ընթացքում բացառել, որ Դաեշ-ը կրկին գլուխ բարձրացնի այնտեղ: Սա է մեր բռնած ուղղությունը, ուր կարողացանք գրանցել հաջողություններ նախագահի առաջնորդությամբ»,-հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը: Փորձագիտական շրջանակները շարունակում են պնդել, որ չնայած Դաեշ-ը կորցրել է վերահսկողությունը այս տարածքների նկատմամբ, այն շարունակում է իր գոյությունը պահպանել Սիրիայում և վտանգ ներկայացնել: «Թրամփի խորհրդականները վերջին օրերին փորձում էին համոզել նախագահին, որ այս պահին զորքերի դուրս բերումը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին, քանի որ այսպիսով կուժեղանան Ռուսաստանի ու Իրանի դիրքերը, որոնք աջակցում են Դամասկոսին: Դա նաև կխրախուսի Թուրքիային շարունակել իր հարձակումը Աֆրինում ու դեպի Թալ Ռիֆաաթ և արևելք»,-նշում է Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Ամի Օստին Հոլմսը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի աջակցությունը քրդական զորամիավորումներին Սիրիայում և Իրաքում դարձել է մշտական լարվածության աղբյուր Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում: Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am