Ինչո՞ւ իշխանությունն ու «հեղափոխական» ընդդիմությունը դուրս եկան Մարուքյանի դեմ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հրապարակված Էդմոն Մարուքյանի «Արագ պարտության եւ երկարատեւ, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը» հոդվածը քննարկվեց հիմնականում «Ելք» դաշինքում ստեղծված ներքին հարաբերությունների համատեքստում: Հոդվածի առիթը հիմնականում, իհարկե, դա էր, սակայն դրանում բարձրացված հարցերը շատ ավելի գլոբալ էին ու միտված են ռացիոնալ քաղաքական օրակարգի ձեւավորմանը, իշխանության պատասխանատվության եւ ընդդիմության վերահսկողության ինստիտուտի կայացմանը: Քաղաքական կոնյուկտուրան թույլ չտվեց, որ այս հարցերը լուրջ քննարկման առարկա դառնան, բայց իշխանության եւ, այսպես կոչված, «հեղափոխական» ընդդիմության թեկուզեւ լատենտ արձագանքի որակը բացահայտում է մեր քաղաքական համակարգի ցածր նշաձողը: Էդմոն Մարուքյանը կարողացավ իր հոդվածի դեմ միավորել բոլորին` իշխանության ներկայացուցիչներին, նրանց դեմ պայքարող եւ «հեղափոխական» ընդդիմությանը, «լայթ» ընդդիմությանը եւ «ծռությանը»: Նման «համերաշխությունն» արտաքուստ պարադոքսալ է թվում, սակայն միանգամայն տրամաբանական է քաղաքական համակարգի «բարիկադային» մտածողության համատեքստում: Ասենք, իշխանությանը միշտ ձեռնտու է գործ ունենալ հեղափոխական կոչեր անող ընդդիմության հետ, որը, որպես կանոն, առաջնորդվում է կարճաժամկետ օրակարգով` շեշտը դնելով «կրիտիկական զանգվածի» հավաքման, արագ իշխանափոխության ծրագրի վրա: Նման վարքագիծը ենթադրում է իշխանության հետ ռեսուրսային պայքար, որտեղ ընդդիմության հաղթելու հնարավորությունը զրոյական է: Ընդդիմության յուրաքանչյուր պարտությունից հետո իշխանությունը դարձել է ավելի ավտորիտար եւ սանձարձակ` առնվազն մինչեւ հաջորդ ընտրական ցիկլը երկարաձգելով ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման հնարավորությունը: Մարուքյանն առաջարկում է ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորման փշոտ ճանապարհը, ինչը ենթադրում է վերահսկողական լիազորությունների «նվաճում» իշխանությունից: Ավտորիտար իշխանությունը քաղաքական տոլերանտությունը համարում է թուլության դրսեւորում եւ պատահական չէ, որ Մարուքյանի առաջարկների մեջ ՀՀԿ ներկայացուցիչները տեսան «սահմանադրական հեղաշրջման» էլեմենտներ: Հայաստանի իրար հաջորդող ընդդիմությունները գործել են նույն «բարիկադային» տրամաբանության շրջանակներում` ակնկալելով ամբողջը` փոքր, բայց ինստիտուցիոնալ հաղթանակների փոխարեն: Որպես կանոն, ընդդիմությունը երբեք ամբողջը չի ստացել, սակայն ձախողման ֆոնին կորցրել է իր միակ ռեսուրսը` հասարակության վստահության պաշարը: Ըստ ամենայնի` դասեր չեն քաղվել, որովհետեւ այսօր դարձյալ լյումպենն է թեստավորում ընդդիմությանը: Ինստիտուցիոնալ ընդդիմության նախագիծը համարվում է «ՀՅԴ»-ացում եւ «ՕԵԿ»-ացում, որովհետեւ դրանում չկա հայհոյանք Սերժ Սարգսյանի հասցեին կամ Լինչի դատաստանի խոստում: Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետն ավելի ավտորիտար է լինելու, որովհետեւ կայանալու է ընդդիմության ձախողման եւ հասարակության ապատիկ տրամադրությունների ֆոնին: Երբ հասարակության գործոնը չեզոքացվում է, ինստիտուցիոնալ ընդդիմության դիրքերից հանդես եկող ուժերը չեն կարող իրականացնել իշխանության գործունեության պատշաճ վերահսկողություն: Այս իմաստով` ավտորիտար իշխանությունն ու «հեղափոխական» ընդդիմությունը դաշնակիցներ են. բարիկադները բացառում են կրեատիվ եւ ստեղծագործական մոտեցումները` ստեղծելով թամաշաներ, որոնք սպանում են քաղաքականությունը, նրա բովանդակությունը: Էդմոն Մարուքյանը առաջարկել է էվոլյուցիոն զարգացման ծրագիր, որը հեռանկարի իմաստով բացառում է ավտորիտար իշխանության եւ նրան տապալելու ցանկություն ունեցող «ծռության» գոյությունը: Քաղաքական հարաբերությունների բնականոնությունը բացառելու դաշտում ավտորիտար իշխանությունը եւ «ծռությունը» դաշնակիցներ են, որովհետեւ վայրենի իշխանությունը քաղաքակիրթ կարող է երեւալ միայն «մաուզերիստների» ֆոնին, իսկ վերջիններիս կրակոցների միակ մոտիվը «քարանձավային» իշխանությունն է: Ինստիտուցիոնալ հիմքեր ունեցող համակարգային ընդդիմության ձեւավորումը կտրում է նաեւ, այսպես կոչված, կառուցողական ընդդիմության հացը. իրական այլընտրանքի ձեւավորման պարագայում իշխանությանը չի կարող ապահովագրել ոչ մի բուֆեր կամ` «ազգային համերաշխության» պոտենցիալ սուբյեկտ, որը համակարգային կարգավիճակ եւ «արտոնություններ» է ստանում լյումպենի վարքագիծը կառավարելի դարձնելու դիմաց: Բոլորը քննադատեցին Էդմոն Մարուքյանի հոդվածը եւ սա հայաստանյան այսօրվա իրականության օրինաչափությունն է, երբ հիմնական դերակատարները կոնսենսուս ունեն` ռացիոնալ քաղաքականության դեմ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am