Չերրիի Վահանը ԱԺ մտնելու նոր միջոց է գտել` բուֆետը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի բուֆետը աշնանը կա­րող է նոր տեր ունենալ: Այս բուֆետի վրա շատերն են աչք դրել: Դեռ անցյալ տարի այստեղ փորձում էր հաստատվել երգիչ, ռեպեր ՀՏ Հայկոն` դուրս մղելով բուֆետը սպասարկող «Ազգային սնունդ» ընկերությանը:

Բայց տեւական քննարկումներից, գնալ-գալուց հետո Հայկոն փոշմանեց` թերեւս հասկանալով, որ հեշտ գործ չէ: Ժամանակին «Արտ լանչ» սննդի ցանցն էր սպասարկում խորհրդարանի ճաշարա­նը, բայց նրանք եւս չդիմացան ու հեռա­ցան: «Արտ լանչը» շուտով կտեղավորվի նախագահի նոր նստավայրում, որն այս պահին վերանորոգվում է հատուկ Արմեն Սարգսյանի համար:ԱԺ-ն սպասարկող «Ազգային սնունդն» էլ այս ընթացքում կարողացել է հարմարվել ԱԺ պայման­ներին, լեզու գտնել ԱԺ աշխատակազմի, պատգամավորների, նրանց թիկնապահ­ների ու օգնականների հետ, հարմարվել նրանց նազուտուզին: Իսկ դա հեշտ չէ, քանի որ այստեղ կա մի խավ, որը սովոր է անվճար սպասարկվելու:Մենք նկատել էինք, որ այս օրերին ԱԺ են այցելում ինչ-որ մարդիկ, որոնք հավակնում են դառնալ բուֆետի նոր տերերը: Պարզեցինք, որ ԱԺ բուֆետին հավակնող հերթական ընկե­րությունը կապ ունի «Չերրի» ռեստորանի հետ, որը, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վահան Կարապետյանին: Նա վերջին ընտրություններին մասնակցում էր ռեյտինգային ընտրակարգով` Աջափնյակ համայնքում, բայց պարտվեց, անգամ ըն­կավ քաշքշուքների մեջ` մրցակիցների հետ ծեծկռտուք եղավ: Հիմա Չերրիի Վահանն ԱԺ մտնելու նոր միջոց է գտել` բուֆետը: Բուֆետը կղեկավարի մի կին` «Չերրիի» գործադիր տնօրենը: Հունիսին, երբ ԱԺ-ն կգնա արձակուրդ, եւ մինչեւ աշուն նիստեր չեն լինի, նոր տերերն ամբողջովին կձեւափոխեն ԱԺ ճաշարանը սեպտեմբերին նո­րովի ներկայանալու համար»:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am