Կոստանյանը ՀՀԿ-ում ստուգարք է կազմակերպել

Այսօր ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակությամբ «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ ներկայացվեց ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի քննարկմանը: Սակայն քննարկումը վերածվեց ստուգարքի, իսկ դասախոսի դերում հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն էր: Նա ոչ միայն վերից վար քննում էր Կարինե Աճեմյանին, այլ կասկածի տակ վերցրեց այն հանգամանքը, որ նախագծի համահեղինակների շարքում նշված բոլոր պատգամավորներն անխտիր մասնակցել են նախագծի մշակման աշխատանքներին:  Նախագծի հեղինակների շարքում նշված է   ՀՀԿ-ականների հետեւյալ աստղաբույլը ՝  Գալուստ Սահակյան, Կարինե Աճեմյան,  Ֆելիքս Ցոլակյան, Ռաֆիկ Գրիգորյան, Արամ Հարությունյան, Հակոբ Բեգլարյան ու Ալիկ Սարգսյան: Երբ  Կարինե Աճեմյանը սկսեց  հերթով թվարկել օրենքի նախագծի հեղինակների անունները, Գեւորգ Կոստանյանին ամեն  ինչից շատ հետաքրքրում էր մի հարց «Էս բոլոր հեղինակներով էս օրենքը մշակել ե՞ք իրականում»: Կարինե Աճեմյանը  չլսելու տվեց Կոստանյանի հարց, բայց վերջինս համառորեն կրկնեց, Կարինե Աճեմյանն էլ իր համառությամբ չզիջեց Կոստանյանին եւ չպատասխանեց:Կոստանյանի ակնարկը հասկանալի է՝ ուղղված էր նախեւառաջ այն պատգամավորներին, որոնք հեռու են ոչ միայն իրավական ոլորտից, այլ առհասարակ օրինաստեղծ աշխատանքից , խոսքը բնականաբար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի մասին էր, չնայած այդ շարքում կարելի է ներառել նաեւ Ռաֆիկ Գրիգորյանին եւ Արամ Հարությունյանին, որոնց ձայնը արդեն մի քանի ամիս է որեւէ մեկը չի լսել: Նրանք  ոչ ելույթ են ունենում, ոչ հարց տալիս: Եւ միանգամայն բնական է Կոստանյանի  հեգնանքը եւ ստուգողական հարցը: Բայց  սա դեռ ամենը չէր: Քանի որ նախագծի հեղինակներից միայն Կարինե Աճեմյանն էր ներկա քննարկմանը, Կոստանյանը որոշեց տեղում ստուգել Աճեմյանի իրավական գիտելիքները: Նշենք, որ նախագիծն առաջարկում է, որ զինծառայության ժամանակ այն անձինք, որոնք  մոլեխաղեր են կազմակերպում, ներգրաված են մոլեխաղերի մեջ, քրեական պատասխանատվության ենթարկվեն: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որը հարակից զեկուցողն էր, հարցրեց. «Հիմա որ լոտո խաղան, դա՞ էլ է մոլեխաղ: Կազմակերպչի կանոններով ռիսկի հիման վրա խաղ է: Այդպես եք սահմանել»: Աճեմյանը պատասխանեց, որ լոտոն ներառված չէ այդ խաղերի մեջ, որպես մոլեխաղ չեն ընկալում: Արփինե Հովհաննիսյանը հնչեցրեց հաջորդ հարցը. «Եթե զինծառայողն ուրիշի միջոցով է խաղադրույք անում, էլի կազմակերպչի կողմից սահմանված կանոնով ռիսկի հիման վրա խաղ է, դրա համա՞ր էլ ենք զինծառայողին քրեական պատասխանատվության ենթարկելու»: Գեւորգ Կոստանյանը առաջ ընկավ . «Լուրջ հարցադրումներ եք անում, տիկին Հովհաննիսյան, վստահ եմ, որ տիկին Աճեմյանը չի կարող այդ հարցերին պատասխանել»: Աճեմյանը հակադարձեց, թե ինչո՞ւ եք այդպես վստահ: Կոստանյանը շարունակեց. «Դե պատասխանեք՝ այս օրինագիծը հանցագործությունների աճին կնպաստի՞, թե՞ չի նպաստի»: Աճեմյանը անակնկալի եկավ՝ միթե իր թիմակիցը կարծում է, որ այնպիսի նախագիծ են բերել, որը պետք է նպաստի հանցագործությունների աճին: Կոստանյանը դրական պատասխան տվեց: Աճեմյանը չհանձնվեց ու պնդեց հակառակը ասելով, որ  հանցագործությունները կնվազեն: Գեւորգ Կոստանյանը ոտքի վրա սխալ հանեց Աճեմյանին. «Ես էլ ձեզ վստահեցնում եմ, որ սա առնվազն նպաստելու է, որովհետեւ դուք քրեականացնելու եք մի վարքագիծ, որը քրեականացված չէր, քրեական գործերի ծավալը լուրջ աճ է ունենալու»: Արփինե Հովհաննիսյանը, որն արդեն ապացուցել է, որ կուսակիցների հետ հարցերը պետք է լուծել ոչ թե հրապարակավ, այլ <<կուսակցական հարթակում>>, դիմելով Աճեմյանին,  ասաց. «Չափազանց նուրբ, չափազանց զգայուն ոլորտի եք դիպել: Դա բացի եզրույթի հստակեցումից առաջ է բերելու կոնկրետ հետեւանքներ, այնպես չի, էլի, որ մի հոդված կարդացինք, ասացինք՝ էս ի՞նչ լավ հասկացություն է: Ասենք, մի 4 հոգով լոտո են բերել, խաղում կազմակերպչի կողմից սահմանված կանոնով, ու ասում է՝ մի 10 տոկոսն էլ իմն է, դարձավ մոլեխա՞ղ: Չեմ ուզում ինձ վերապահել քննիչի կամ դատախազի դեր: Կոչ եմ անում ՝ հետաձգեք, տիկին Աճեմյան, այստեղ բազմաթիվ հարցեր են առաջացել: Չափազանց բարդ ոլորտ է, ու ես բացարձակ չեմ ուզում զինծառայողների մեջ այդ հարցը սրել ու չեմ ուզում վհուկների որս կազմակերպել, հետո հանկարծ պարզվի, որ 1000 հանցագործությունների տեղը 3000 ունենք ու չիմացվի, թե ոնց եղավ այդպես»: Աճեմյանն ասաց, որ մոլեխաղերը լուրջ մարտահրավեր են մեր բանակի համար, եթե դրա մասին չի խոսվում, կամ չի բացահայտվում, չի նշանակում, որ այդ դեպքերը չկան: Նախագծի հեղինակը համաձայնեց նախագծի քննարկումը հետաձգել, որպեսզի այն հավելյալ մշակման ենթարկվի: Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am