Մհեր Սեդրակյանի հարցը էթիկայի հանձնաժողովը չքննեց
ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում այսօր 3 լրագրողնական ՀԿ-ների կողմից ներկայացված դիմումի քննարկումն հետաձգվեց՝ քվորումի բացակայության հիմքով և դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը կքննարկվի հաջորդ երեքշաբթի։ Հիշեցնենք, որ լրագրողական կազմակերպությունները դիմում էին ներկայացրել ընդդեմ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքագծի, ով ԱԺ-ում լրագրողներին անվանել էր նախիր, այնուհետև հայհոյել էր լրագրողներից մեկին: Լրագրողները պահանջում են քննել պատգամավորի վարքագիծն ու համապատասխան պատիժ սահմանել վերջինիս համար:
