Նոր մանրամասներ Սաշիկ Սարգսյանի որդուն պատկանող ակումբում տեղի ունեցած դանակահարության դեպքից/տեսանյութ/

Ապրիլի 5-ին, ժամը 1.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժում վիճաբանություն է: Նույն օրը, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի, գոտկային կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ, ժամը 2.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բյուզանդի փողոցի 1/3 հասցեում գործող ակումբի մոտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել ևս 4 երիտասարդի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված ակումբի մոտ վիճաբանության ժամանակ հիշյալ անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է մյուսին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: hayeli.am-ը արդեն տեղեկացրել էր,որ   երեկ երեկոյան Բյուզանդի 1/3 հասցեի հարևանությմբ գտնվող ակումբներից մեկում դանակահարության դեպք է տեղի ունեցել: Ականատեսների վկայությամբ տուժողը ստացել է դանակի 4 հարված,ում տեղափոխել են հիվանդանոց:Ականատեսները պատմում էին,որ տեղի են  ունեցել նաև փսխման դեպքեր,ներկաների վիճակը  մտահոգիչ է եղել: Վերոնշյալ ակումբ հիմնականում ժամանում են իրանցի զբոսաշրջիկները: hayeli.am-ի ունեցած տեղեկություններով,ակումբը պատկանում է Սաշիկ Սարգսյանի որդուն:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am