Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. փողոցում հայտնված բնակիչները սպառնում են փակել ճանապարհը/տեսաշար/

Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Արմավիր քաղաքի սկզբնամասում Նորապատ թաղամասի բնակիչները փակել էին ճանապարհը և բարձրաձայնում էին, որ պատճառը կայանում է նրանում, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր պաշտոնյային ոչ վայել վարքագիծ է ցուցաբերել իրենց նկատմամբ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վրդովված բնակիչներն ասում էին. «Ամիսներ առաջ խորհրդավոր պայմաններում մեր կացարանները վառվեց, շենքը ողջ գույքով վերածվեց մոխրակույտի, այդ օրը միայն մեզ օգնության ձեռք մեկնեցին Արմավիրի մարզի փրկարարներն ու ոստիկանները, իսկ մնացած կառույցներից հանդիպեցինք քար անտարբերության։ Միայն լրատվամիջոցներով աղմուկ բարձրացնելուց հետո Արմավիրի քաղաքապետարանից ու Արմավիրի մարզպետարանից բարեհաճեցին մեզ ընդունել՝ խոստանալով, որ մեզ փողոցում չեն թողնի, սակայն այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսևորեց մեր նկատմամբ։ Երևի մարզպետին թվում է, որ նրա պաշտոնը ցմահ է, նա երևի ծանոթ չէ ժողովրդական հայտնի խոսքին, երբ ասում են. «Պաշտոնը վարունգ է, այսօր ձեռքդ է, վաղը ... բժշկին կարոտ մնաս»։ Բնակիչները փորձում էին նաև փակել Երևան-Արմավիր ավտոճանապարհը, սակայն նրանց հետ բանակցություններ վարեցին Արմավիրի մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Համլետ Ղամբարյանը և մարզի ոստիկանապետի տեղակալ Սամվել Խմելյանը, ովքեր բնակիչներին տեղեկացրեցին, որ խնդրի մասին իրենք կտեղեկացնեն համապատասխան մարմիններին, ինչից հետո բնակիչները մինչև երկուշաբթի դադարեցրեցին իրենց բողոքի ակցիան՝ հավատալով, որ ոստիկանները համապատասխան մարմիններին կտեղեկացնեն իրավիճակի մասին։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am