Մեր զինանոցի վերազինումը կայուն և մնայուն գործընթաց է.Շավարշ Քոչարյան
«Այդ հարցին չեմ պատասխանի :Ընդհանուր առմամբ ասեմ, որ մեր զինանոցի վերազինումը կայուն և մնայուն գործընթաց է, որը տեղի է ունենում մեր և Ռուսաստանի միջև», - կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով Ռուսաստանից նոր վարկ վերցնելու մասին լրատվամիջոցների հրապարակումներին նման պտասխան տվեց:
Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցչությանը, նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը տվել է մեկնաբանություն և ավելացնելու ոչինչ չունի:
«Համաձայնագիրը կա ռազմաբազայի մասին, բնական է՝ այնտեղ չէր կարող լինել որևէ հիշատակում Ռազմական ոստիկանության մասին, որովհետև այդ ծառայությունն ավելի ուշ է ստեղծվել ու այդ ծառայությունը գործում է ՌԴ-ի բոլոր միավորումներում»,-հարցին` դեռ չկա որևէ համաձայնագիր՝ ճի՞շտ է տեղակայումը,պատասխանեց ՀՀ ԱԳ փոխնախարարը :
