«Մսագործ»-վիրաբույժ ադրբեջանցին Մոսկվայում հաշմել է կանանց

«Կոմսոմոլսկայա պրավդան» մի սարասափելի դեպքի մասինէգրել,որի զոհն էին դարձել տասնյակից ավելի հիվանդներ: Ռուսաստանի իրավապահ մարմինները՝ քննիչ Գարի Հովհաննիսյանի ղեկավարությամբ քննում են ադրբեջանցի պլաստիկ «մսագործ»-վիրաբույժի գործունեությունը, ում    վստահել էին  իրենց կյանքն ու առողջությունը: Ադրբեջանի քաղաքացի Էլչին Վելիօղլու Մամեդովը սկսել է վիրահատություններ կատարել դեռեւս 2000-ականների  կեսից:   10 տարի առաջ Մամեդովը «Մուզ ԹՎ»-ի աստղն էր, Ելենա Մալիշեւայի հետ նկարահանվում էր «Սարսափելի գեղեցիկ» հեռուստահաղորդման մեջ: Հռչակվել էր պլաստիկ վիրաբուժության նորաձեւ գուրու:

Իսկ 2010 թվականին «Ռոսզդրավնադզորի» պաշտոնատար անձինք Մամեդովին ուղեգիր էին տվել «վիրաբուժություն» մասնագիտությամբ քննություն հանձնելու: Նա 3 էր ստացել եւ շարունակել աշխատել:

2012 թվականին վիրաբույժը դարձել էր ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի, այլեւ Մոսկվայում 2 կլինիկաների հիմնադիր: Արդեն այդ ժամանակ Մամեդովի ձեռքով մահացել եւ տուժել էին մի քանի կանայք: Իսկ 2012 թվականին խուզարկությամբ առգրավվել էին Մամեդովի բժշկական փաստաթղթերը, որոնք փորձաքննությամբ կեղծ էին ճանաչվել: Պարզվել էր, որ կանանց վիրահատել է մանկաբույժի ադրբեջանական դիպլոմով մարդը: Իսկ դիմածնոտային վիրաբույժի ռուսական հավաստագիրը կեղծված էր: 2010 թվականին «Կոմսոմոլկան» օգնության է դիմել Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեսանդր Բաստրիկինին, եւ նա Մամեդովի գործը հանձնարարել է փորձառու քննիչ Գարի Հովհաննիսյանին: «Ներկայումս գործը մերթ կասեցվում է, մերթ մեր ուժերով վերաբացվում: Մամեդովի պաշտպանական կողմը իմ եւ Ռուսաստանի փորձագիտական հաստատությունների դեմ բողոքներ է ներկայացնում: Բանն այն է, որ Մամեդովն ունի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Ռուսաստանի քաղաքացիություն: Մենք խնդրել ենք նրան հանձնել: Մեզ մերժել են՝ առաջարկելով նրա գործը փոխանցել Ադրբեջան: Եվ մենք «ոչ» ասացինք: Արդեն թրծված ենք՝ հայրենիքում հանցագործների քրեական գործերն արագ փլուզվում են»,- նշել է Հովհաննիսյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները բազմիցս գրել են, որ Ռուսաստանում Մամեդովի գործը հայ է վարում, ուստի նա հետապնդվում է ազգային հողի վրա: Հայտնի է նաեւ, որ 2014 թվականին Էլչին Մամեդովը հեռացվել է Բաքվի Caspian Clinic Hospital կլինիկայից: Հիմա նա աշխատում է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Լեյլա Շիխլինսկայայի կլինիկայում:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am