SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 4-ին, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։40-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկացրել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 13 բժիշկների խումբը Թավրիզյան փողոցի տներից մեկից «տրախտիաստմա» ախտորոշմամբ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի և քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 9 ամսական Արևիկ Մ.-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 08։30-ի սահմաններում նրա մայրն ու մորաքույրը փորձել են փոխել երեխայի տրախտիասմիկ խցանված խողովակը, սակայն նրանց չի հաջողվել նորը տեղադրել, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է շնչառական, ապա նաև սրտի կանգ։ Փաստի առթիվ ավագ քննիչ Հովհանիսյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը