«Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք».վարչապետը՝ «Բուրգեր Քինգ»-ի պայթյունի մասին

« Երեւանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժեց 8 մարդ: Հարուցվել է քրեական գործ, ինչպես նաեւ գործադիր մարմինները, ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները: Միաժամանակ, նշված դեպքը հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվային պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում»,-ՀՀ կառավարության  նիստում, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման խնդրին, մասնավորապես, «Բուրգեր Քինգ» սրճարանում տեղի ունեցած պայթյունին:

Երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաեւ հանրային սննդի օբյեկտների սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտումգործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվային պահանջների պահպանման, ինչպես նաեւ թերությունների հայտնաբերման ուղղությամբ,հանձնարարեց վարչապետը ԱԻ նախարարին: «Խախտումների արձանագրման դեպքերում սահմանելով սեղմ ժամկետներ խնդիրները վերացնելու իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի ապահովման հարցերում ներգրավել առողջապահական տեսչական մարմնին: Առաջարկում եմ գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ համագործակցելով ԱԻՆ ներկայացուցիչների հետ, միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վեր հանման եւ վերացման ուղղությամբ՝ բարձրացնելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները»,-նշեց Կարեն Կարապետյանը: Նա ԱԻՆ եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական  օրենսդրական կարգավորումների հստակեցման ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման , ինչպես նաեւ գործնականում առկա խնդիրների վերացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ: «Պարոն Տոնոյան, ուշադիր կլինեք, որպեսզի այս հանձնարարականի հետեւանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ եւ լիազորությունների ոչ ճիշտ ընկալում եւ կիրառում»,-ասաց վարչապետը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am