Հարձակում բեռնատար ավտոմեքենաների վարորդների վրա. տղերքը բյուջե են «լցնում»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու շաբաթվա ընթացքում տարօրինակ «աբլավներ» են սկսվել ճանապարհներին: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը եւ ճանապարհային ոստիկանությունը համատեղ «ակցիա» են անցկացնում բեռնատար ավտոմեքենաների վարորդների դեմ: Մայրաքաղաքում ու նրանից դուրս համատարած կանգնեցնում են բեռնատար ավտոմեքենաները եւ, մարդկանց գործից կտրելով, կշռում են ավտոմեքենաները իրենց բեռներով: Վայ նրան, ում ավտոմեքենայի բեռը սահմանված նորմերից ավելի լինի: Յուրաքանչյուր ավել 500 կգ–ի դիմաց տուգանում են 100 հազար դրամով: Խմբագրություն դիմած վարորդներից Հակոբն ու Արմենը տուգանվել են համապատասխանաբար՝ 200 հազար ու 300 հազար դրամով:

– Սա խայտառակություն է, մեր հաշվին բյուջե են լցնում: Ընտանիք ենք պահում, ավազ ենք տեղափոխում եւ հանձնում շինարարական խանութներին, մեջը մի 6–7 հազար դրամ ենք աշխատում: Մի քիչ ավել ենք բարձում, երկու–երեք հարյուր հազար դրամով տուգանում են,– ասում է Հակոբը,–ես երկու ամսում այդքան չեմ աշխատում, որտեղի՞ց տամ:

Նա նշեց, որ նույն օրը նախարարության ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն իր հետ միասին մի քանի բեռնավորված մեքենաներ կանգնեցրին, բայց նրանցից մեկն ասաց՝ արա սրանք տրանսպորտի փոխնախարարի ավտոներն են, շառ են, բաց թողեք, գնան: – Անտերը մենք ենք, մասնավորը, սա անօրինականություն է: Երեխեքիս հացից կտրում են: Տուգանելիս էլ էնքան արագ են գործում. հաջորդ օրը տուգանքի նամակը տուն են հասցնում,– պատմում է Արմենը: Այսպես է՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am