Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Մելքոնյանը իր վարած BMW մակնիշի 14 ՏՕ 130 համարանիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերի, այնուհետև կամրջի և բնակելի շինության պատին և մոտ 5 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել Հրազդան գետում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հեևանքով վարորդ Ա. Մելքոնյանը գյուղացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հրազդան բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Կարեն Հակոբյանն ու Վահե Պետրոսյանը: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանն ու հետաքննիչ Մայիս Բադոյանը: Փաստի առթիվ Մ. Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Մինչ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները առաջին անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում վարորդին, Բջնի գյուղի բնակիչները մի մարդու նման օգնության ձեռք մեկնեցին վարորդին՝ դեպքի վայր բերելով վերամբարձ կռունկ և քարշակ ու ավտոմեքենան ճոպանների միջոցով դուրս բերեցին գետից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը