Միլիոնատեր եւ ընչազուրկ մարզպետների եւ նրանց կանանց ունեցվածքը

Որ Հայաստանում մարզպետները խոշոր ֆեոդալներ են հսկայական եւ անծայրածիր կարողություններով, այդ մասին գիտեն բոլորը, սակայն նրանցից մի միասը շարունակում է «ջայլամային» կենցաղ վարել։ Ուոսումնասիրելով մարզպետների ներկայացրած հայտարարագրերը, որոշները մինչեւ անգամ կարեկցանք են առաջացնում իրենց հայտարարագրերով՝ մոռանալով, որ Հայաստանը փոքր է եւ բոլորը բոլորի մասին լավ գիտեն. որ մարզպետները թանկարժեք մեքենաներ են վարում, ունեն մեծ քանակությամբ անշարժ գույք և ներգրավված են տարբեր բիզնեսներում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «հնաբնակներից» է: Նա մարզպետ է նշանակվել 2008թ. դեկտեմբերին: Աշոտ Ղահրամանյանն իր ունեցվածքով աչքի չի ընկնում, իր անունով բիզնես չունի, սակայն, ավելին, եթե նախկին տարիներին նա հայտարարագրում էր բնակելի տներ Երևանում, Արմավիրի մարզում, ամառանոց Կապան քաղաքում, ապա 2017-ի հայտարարագրում նա ամբղոջությամբ ընչազուրկի կարգավիճակում է ներկայացել։Նա հայտարարագրել է 18 մլն դրամ, տարեվերջում հայտարարագրած գումարը փոփոխության չի ենթարկվել, չեք հավատա, բայց մարզպետն ապրում է աշխատավարձով եւ տարեկան եկամուտն էլ 7 միլիոն դրամ է, որը նա ստանում է աշխատավարձից։ Ղահրամանյանը ոչ տուն, ոչ ավտոմեքենա, որ թանկարժեք իր, ոչինչ չունի, իսկ նրա կինը ընդհանրապես ոչինչ չի հայտարարագրել։ Արարատի մարզպետ, Ավշարի գինու գործարանի սեփականատերերից Արամայիս Գրիգորյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը, բազմամյա տնկի, 2 բնակարանը` բազմաբնակարան բնակելի շենքում, հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն , հողամաս։ Ինչպես նաեւ երեք ավտոմեքենա LEXUS LS 600 HL , սովետական VAZ 2121 ,MITSUBISHI PAJERO IO 2.0 ,եւ բեռնատար ZIL MMZ-45021։ Արամայիս Գրիգորյանը 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք ունի, թե ինչ, հայտարարագրում չի նշվում։Իսկ դրամական եկամուտները խոսուն են՝ 776 հազար դոլար, 300 հազար ռուբլի, 961 մլն դրամ։ Մարզպետի տարեկան եկամուտը 76 միլիոն դրամ է, որից միայն 7 միլիոնը աշխատավարձից, մնացածը շահաբաժիններից ստացված գումար։ Նրա կինն էլ բավականին լավ վիճակում է։ Հայտարարագրել է 365 միլիոն դրամ, տարեկան եկամուտը 30 մլն։ Բազմիցս գրվել է, որ Երեւանից Սյունիք (Կապան) եւ հակառակ ուղղությամբ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը օգտվում է օդային տրանսպորտային միջոցից՝ Երեւան-Սյունիք շուրջ 195 կիլոմետր ճանապարհն ավտոմեքենայով կտրել-անցնելու փոխարեն նախընտրում է ուղղաթիռով արագ տեղ հասնելը։Գուցե այս պատճառով է, որ Հակոբյանը ավտոմեքենա չունի, կամ չի հայտարարագրել։ Սրա փոխարեն Վահե Հակոբյանը անցած տարի ձեռք է բերել երկու թանկարժեք բնակարան 125 եւ 90 մլն դրամանոց, 3 ավտոտնակ 3-ական միլիոն դրամ արժողությամբ, վաճառել է 50 միլիոն արժողությամբ հողամաս։ Ձեռք է բերել նաեւ արաբական էմիրությունում արժեթղթեր, հայտարարագրել մոտ 150 միլիոն դրամի եւ 500 հազար դոլար իփոխառություններ։ Հայտարարագրել է 36 միլիոն դրամ,193 հազար դոլար, որն ի դեպ, տարվա վերջում 400 հազար դոլար է դարձել, 118 հազար եվրո, տարեկան եկամուտը 280 միլիոն դրամ, կնոջ տարեկան եկամուտն էլ 136 միլիոն դրամ է։Մինչ մարզպետ նշանակվելը Հակոբյանը աաշխատել է ԱԱԾ-ում, 5 տարի եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիտորինգի ծառայության մասնագետ: Այդ աշխատանքը Հակոբյանը համատեղել է «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊԸ տնօրենի, «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի, «Ինթերնեյշնլ քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրենի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ադմինիստրատիվ տնօրենի, 2016թ. օգոստոս-հոկտեմբերին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 1-ին տեղակալի պաշտոնների հետ: Անի Սահակյան

դիտվել է 107 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am