Ըստ Մուկուչյանի՝ ընտրություններ անցկացնելու հարցում Հայաստանն աշխարհում միակն է

Կենտրոնական ընտրական հանձնաժոողովը խորհրդարան  է ներկայացրել 2017-ի գործունեության մասին տարեկան հաղորդումը: ԿԸՀ-ն մանրամասն  ու ծավալուն հաշվետվություն է ներկայացրել ընտրական գործընթացի բոլոր դրվագների վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացրել է ընտրական գործընթացի բոլոր դրվագները՝ օրենսդրական փոփոխությունններից մինչև ընտրխախտումների վիճակագրության ամփոփում:  Զեկույցում ԿԸՀ-ն  նաև  այսպիսի հավակնոտ եզրահանգում է արել. դժվար է գտնել որևէ այլ պետություն, որտեղ միաժամանակ գործում են  հրապարակայնություն ապահովող այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են ընտրողների ռեգիստրի մշտական հասանելիությունը, ընտրողների ցուցակների հրապարակայնությունը, քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփոման  տեսանկարահանումն ու ուղիղ  հեռարձակումը և այլն : ԿԸՀ-ն  այսպիսի  11 նորմ է նշել, դրանք  աննախադեպ ու  բացառիկ որակել  և եզրահանգել, որ բոլորի միաժամանակյա գործողությունը ապահովում է ընտրական գործընթացի լիակատարար վերահսկողությունը: Դե, բնականաբար նման զեկույցից հետո Տիգրան Մուկուչյանը մահացու մեղք կգործեր, եթե չհայտարարեր, որ աշխարհի որևէ այլ երկրում ընտարական գործընթացքն այնքան հրապարակային ու թափանցիկ չէ, որքան Հայաստանում, նա այս հայտարարությունն արեց քննարկման ժամանակ: Ելք խմբակցության պատգամավոր  Արտակ Զեյնալյանը նկատեց.« Տեսականորեն այդպես է տեխնիկական մասն ապահովված է, բայց ոչ մի երկրում , էս 11-ի մեջ կարող եք ավելացնել, չի գործում «պառոլը բազե, ռեցեպտը բեզե» համակարգը: Հիմա Ձեր թվարկած նորմերի արդյունքում հանրության վստահությունը մեծացե՞լ է  ընտրական համակարգի նկատմամբ, թե՞ ոչ»: Տիգրան Մուկուչյանը արձագանքեց, որ վստահությունը միայն ԿԸՀ-ի աշխաըանքով չի ձեւավորվում, առնվազն անհրաժեշտ է, որ ընտրական գործընթացի բոլոր կողմերը դրսևորեն ավելի ազնիվ մոտեցում ՝ «կատարվածը որպես կատաված գնահատեն, թերությունը՝ որպես թերություն»: «Շատ կարևոր է վստահության բարձրացումը, մենք երբեք չենք ասել, որ բացարձակ վստահության մակարդակի ենք հասել: Վստահության ձևավորումը մեկ կամ երկու հանձնաժողովով չէ, այն կախված է բոլորի ազնիվ մոտեցմամբ՝ կատարվածը գնահատվում է, թերությունները՝ բարձրաձայնվում են: Ցուցակները հրապարակեցինք, մեկ ժամ հետո հայտարարվեց, որ 800 անձի ստորագրության դեպք բարձրաձայնվել է, այնինչ դա սուտ էր»,- հիշեցրեց Մուկուչյանը: Գևորգ Կոստանյանը միջամտեց, հորդորեց Արտակ Զեյնալյանին հարցեր տալ ԿԸՀ նախագահին բացառապես իր լիազորությունների շրջանակներում: Էդմոն Մարուքյանն էլ ՀՀԿ-ականներից առավել սկսեց գովել Հայաստանի օրենսդրական կարգավորումներն, ասելով, որ ունենք շատ լավ օրենքներ, խնդիրն իրավակիրառ պրակտիկայում է:  «Ես վարդագույն ակնոց չունեմ, որ պնդեմ, թե ընտրություններն անցան բացարձակ անթերի, ԿԸՀ էլ իսկապես իրականացրեց իր գործառույթները», -  ասաց «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանը՝ ընդգծելով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օբյեկտիվության առումով մտածելու տեղ ունի․ ֊ «Երբ որ պարոն Ծառուկյանը Նոյեմբերյանում մի հուսաբեկ գյուղացու խոստում տվեց, անմիջապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, առանց լսված լինելու իրավունքը ապահովելու, նկատողություն հայտարարեց: Բայց մեկ այլ վայրում մարդկանց հավաքեցին, ահաբեկեցին աշխատանքից ազատելու սպառնալիքներով, և որևէ արձագանք դա չգտավ, ընդամենը՝ նյութերը ուղարկում են դատախազություն, դատախազությունն էլ հանցակազմի բացակայության պատճառով կամ գործ չի հարուցում, կամ հարուցումը մերժում է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը էն չի, որ նա դատախազությանը գործ մատակարարի, դա էնա, որ ինքը իր գործառույթները իրականացնի»: «Էդ հենց էն դեպքերից ա, երբ որ Հանձնաժողովը փորձեց մի անգամ գոնե օպերատիվ արձագանքել, հիմա էլ մեղադրվում է լսված չլինելու իրավունքի մեջ: Նույն ձևով ինքը արտահայտվել ա Մելիքյանի թեկնածուի հետ կապված, Մովսիսյանի հետ կապված: Հիմա, լավ, ասենք՝ չենք բարձրաձայնում՝ քննադատվում ենք, բարձրաձայնում ենք՝ քննադատվում ենք: Տեսանյութը եթե առկա է, տեսանյութից ամեն ինչը երևում ա, «Ընտրական օրենսգիրքը» ունի ինստիտուտ՝ օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ օպերատիվ արձագանքում, ի՞նչը չենք ապահովել», ֊ հակադարձեց ԿԸՀ նախագահը: Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ տարեկան գործունեության մասին հաղորդումը դեռ կներկայացնի Ազգային Ժողովի լիագումար նիստին, այն չեն քվեարկելու, այլ ընդունելու են ի գիտություն: Անի Սահակյան

դիտվել է 38 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am