Մեկի կինը հարուստ է ամուսնուց, մյուսը՝ վարկով տուն է գնում.մարզպետների ունեցվածքը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրերը բավականին ուշագրավ մանրամասներ են հաղորդում Հայաստանում գործող մարզպետների ունեցվածքի վերաբերյալ: Եթե համապատասխան մարմիններն իրականում պարապուրդի մատնված չլինեին, ապա հայտարարագրերը բավական էին լուրջ ուսումնասիրություն ծավալելու համար, մասնավորապես՝ ինչպե՞ս է ստացվել, որ տարեկան 2 կամ 3 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետները հասցրել են կուտակել միլիարդներ կամ միլիոններ, անհայտ աղբյուրներից ստանալ խոշոր չափի նվիրատվություններ: Հայաստանի մարզպետներից միայն Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն է, որ դեռեւս չի ներկայացրել հայտարարագիր: Նախորդ նյութում մենք անդրադարձել ենք Հայաստանի թերեւս խոշոր կարողություններ ոնեցող եւ ճիշտ հակառակը՝ ընչազուրկ մարզպետներին՝hayeli.am : Այսպիսով՝ պակաս ուշագրավ հայտարարագրեր չունեն նաեւ մնացած մարզպետները: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կարողության մասին թեպետ լեգենդներ են պտտվում, սակայն մարզպետը գրեթե կարիքավորի վիճակում է ներկայացել: Նա հայտարարագրել է 92 հազար դոլար եւ 24 միլիոն դրամ, Աբովյանի տարեկան եկամուտն ընդամենը 6 միլիոն դրամ է, այն էլ աշխատավարձից ստացած գումարը:Մարզպետը ոչ անշարժ, ոչ շարժական գույք է հայտարարագրել, ոչ թանկարժեք իրեր, ոչ էլ այլ որեւէ կարողություն: Փոխարենը ամուսնուց մի քանի անգամ հարուստ է սեփական տիկինը: Աբովյանի կինը հայտարարագրել է 372,500.00 եվրո եւ 90 միլիոն դրամ, բայց սա դեռ ամենը չէ. տիկնոջ հայտարարագրում նման խոշոր կապիտալի պարագայում եկամտի որեւէ աղբյուր եւ առհասարակ տարեկան եկամտի չափ նշված չէ։ Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը եւս ամենահարուստ մարզպետների շարքում է, նա 1 տրիլիոն դրամ ,151,975.00 դոլար փոխառություն է վերցրել, հայտարարագրել է 1,344,950,000.00 դրամ, մարզպետի տարեկան եկամուտը հինգ միլիոն դրամից մի փոքր պակաս է, անշարժ ու շարժական գույք չի հայտարարագրել: Գուլոյանի կինը դեռեւս չի ներկայացրել տարեկան հայտարարագիրը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան 175 դոլար փոխառություն է վերցրել, հայտարարագրել է 10 միլիոն դրամ եկամուտ, որից մոտ 4-ը աշխատավարձ, մնացածը փոխառություններից ստացած գումար: Նրա կնոջ տարեկան եկամուտը 660 հազար դրամ է, ստացվում է՝ ամսեկան մոտ 50 հազար դրամանոց աշխատանք է կատարում: Արագածոտնի դաշնակցական մարզպետ Աշոտ Սիմոնյանը եւս վատ չի ապրում, նա հայտարագրել է 6 միլիոն դրամ, որը տարեվերջին ավելացել է դառնալով 10 միլիոն, 12 հազար դոլար, 8 հազար եվրո, տարեկան եկամուտը կազմում է 13 միլիոն դրամ, որից 8,7 միլիոնը շահութաբաժին, մնացածը աշխատանքից եւ հավասարեցված այլ վճարումներից ստացված գումար: Շիրակի դաշնակցական մարզպետ Արթուր Խաչատրյանը մինչդեռ այնքան էլ ներկայացուցչական կապիտալ չունի: Նա 2017-ին բնակարան է գնել՝ 19 միլիոն դրամով: Հհայտարարագրից՝ երեւում է, որ մարզպետը բնակարանը ձեռք է բերել վարկով, նա վերցրել է նույնչափ վարկ, սակայն տարեվերջում հասցել է մարել մոտ կեսը, հայտարարագրել է 3,2 միլիոն դրամ եւ 4 հազար դոլար, տարեկան եկամուտը 14 միլիոն դրամ է, որից վեցը երկու տեղով աշխատավարձից ստացած գումար, մնացածը փոխառությունից ստացած գումարը: Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը 240 հազարանոց հողամաս է ձեռք բերել, Նա վաճառել է MITSUBISHI PAJERO 3.0 ավտոմեքենան 21 հազար դոլարով, 41 հազարով նոր LEXUS ES 250 գնել,մարզպետի տարեկան եկամուտը 6 միլիոն դրամ աշխատավարձն է միայն, սակայն դա փաստորեն չի խանգարում, որ նա թանկարժեք ավտոմեքենա գնի: Կնոջ եկամուտն էլ կրկին աշխատավարձն է՝ տարեկան 3 միլիոնի հասնող դրամ: Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am