Շարմազանովն ու Կարեն Ավագյանը Մովսես Հակոբյանից հարուստ են.ուր է անհետացել 100 հազար դոլարանոց ավտոմեքենան

Հայրենի որոշ պաշտոնյաների Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերից եփած հավի ծիծաղն անգամ կգա: Զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանը դեռեւս անցած տարի հայտարարագրել էր 100 հազար դոլարանոց շքեղ ավտոմեքենա եւ իր դղյակը, որը մեծ աղմուկ ու հանրային քննարկում բարձրացրեց: Եւ ահա, բարձրաստիճան զինվորականը որոշել է հեռու մնալ սկանդալներից ու ներկայանալ աղքատիկ հայտարարագրով: 2017 թվականին Հակոբյանի ֆինանսական կապիտալի եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրից կարելի է եզրահանգել, որ այս պաշտոնյան գոյատեւում է բացառապես աշխատավարձի հաշվին: Մովսես Հակոբյանը ընդամենը 12 միլիոն դրամ եկամուտ է հայտարարագրել, ամբողջը աշխատավարձից ստացած գունար, ընդամենը 500 հազար դրամն է շահաբաժին: Իսկ կնոջ հայտարարագրից տպավորություն է ստեղծվում, որ այս ընտանիքում գործերն այնքան վատ են, որ Նարինե Ճավակյանը 1 միլիոն դրամով վաճառել է Արտադրական նշանակության տարածք : Փոխարենը հարուստ են զինվորական հայրիկի դուստրերը: Արմինե Հակոբյանը հայտարարագրել է տարեկան 58 միլիոն եկամուտ, որից 2 միլիոնը աշխատավարձից ստացած գումար, 50 միլիոնը ստացված փոխառություններ, նվիրատվություն կամ օգնություն, Մերի Հակոբյանը տարեկան եկամուտ է ներկայացել, նվիրատվություն 7, 6 միլիոն դրամի չափով: Ըստ հայտարարագրի Հակոբյանից ունեւոր պաշտոնյա է անգամ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը գնել է 11 միլիոն դրամ արժողությամբ հողամաս, վաճառել է MERCEDES-BENZ G500 դասի ավտոմեքենան մոտ 16 միլիոն դրամով: Հայտարարագիրը լրացնելու պահին Շարմազոնովն ունեցել է մոտ 36 միլիոն դրամ, մինչեւ տարեվերջ այդ գումարը աճել է մոտ երկու անգամ: Պատգամավորի տարեկան դրամային եկամուտնեը հիսուն միլիոն դրամին մոտ են, որից 20-ը փոխառություններից ստացած գումարն է, 16-ը գույքը վաճառելուց ստացված գումար, մնացածը աշխատավարձ: Շարմազանովի կինը ՝Լիլիթ Դավթյանը ,հայտարարագրել է 6 միլիոն դրամ, նրա տարեկան եկամուտը 1 միլիոն 2 հարյուր հազար դրամ է կազմում, որը գոյանում է աշխատավարձից: Հակոբյանից ապահոված է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը: Նա հայտարարագրել է 40 հազար դոլար եւ մոտ 25 միլիոն դրամ, պատգամավորի փոխառությունները կազմում են 68 մլն դրամ, տարեկան եկամուտները 10 միլիոն դրամից մի քիչ ավել են, որից երեքը փոխառություններից ստացած գումար: Կինը հայտարարագրել է տարեկան 1,3 միլիոն դրամ եկամուտ: Մովսես Հակոբյանի բախտակիցն է Գալուստ Սահակյանը, նրա տարեկան եկամուտը 10 մլն 300 հազար դրամ է՝ աշխատավարձ ու թոշակ: Իսկ ահա նրա կինը՝ Ժաննա Աղաբաբյանը պատկառելի ունեցվածք ունի, հայտարարագրել է 126,433,455.00 դրամ, տարեկան եկամուտը 25 միլիեն դրամ է, որից 23 միլիոնը շահաբաժին, մնացածը աշխատավարձ եւ թոշակ: Անի Սահակյան

դիտվել է 121 անգամ
Լրահոս
ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am