Պուտինի առաջին այցը՝ Թուրքիա. «Պատմական գործարքի» մեկնարկը տրվեց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ժամանեց Անկարա՝ երկօրյա այցով: Սա Պուտինի առաջին արտասահմանյան ուղևորությունն է` մարտի 18-ին նախագահ վերընտրվելուց հետո: Պուտինն ու Էրդողանը հանդիսավոր կերպով ազդարարեցին «Ակկույու» ատոամակայանի շինարարության մեկնարկի մասին: Չորս բլոկից բաղկացած այդ ատոմակայանը պետք է կառուցվի մինչև 2021 թվականը, Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում: Համապատասխան համաձայնագիրը պաշտոնական Մոսկվան և Անկարան ստորագրել են դեռևս 2010-ին, կառուցման աշխատանքները պետք է սկսվեն այս տարի: Ծրագիրն արժե 22 միլիարդ դոլար: Երեկ աշխարհի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում «Ակկույու» ատոամակայանի շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությունն էր: Անկարայում նախագահական պալատում կազմակերպված հանդիսավոր ընդունելությունից հետո երկու երկրների առաջնորդներն առանձնացան՝ դռնփակ ձևաչափով բանակցությունները շարունակելու համար: Արևմտյան լրատվամիջոցները նկատում են՝ ռուս-թուրքական համագործակցությունը վերջին ամիսներին ավելի ու ավելի է սերտանում: Նախագահ Պուտինի այս այցին նախորդել է երկկողմ շփումների աննախադեպ մի շարք՝ 2017-ին Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը 8 անգամ դեմ առ դեմ հանդիպում և ավելի քան 20 հեռախոսազրույց են ունեցել: Էրդողանն ու Պուտինը նախ հեռակա կարգով մասնակցեցին Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ «Ակկույու» հիմնարկեքին: Չորս բլոկից բաղկացած՝ 4800 մեգավատ հզորությամբ այդ կայանն, ըստ նախնական հաշվարկների, շահագործման կհանձնվի հինգ տարի անց: Շինարարության համար կծախսվի շուրջ 20 միլիարդ դոլար: Ընդ որում, ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել ռուսական կողմը: Երկկողմ համաձայնագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ատոմակայանի բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի Ռուսաստանին, իսկ 49 տոկոսը կվաճառվի օտարերկրյա ներդրողներին: Ռուսաստանի նախագահին բնորոշելով որպես «թանկագին բարեկամ» Էրդողանն «Թվիթերում» գրել է․ ««Ակկույուն» հսկայական նշանակություն ունի Թուրքիայի և ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման համար»: Կրեմլն իր հերթին հայտարարում է՝ այս ծրագրով Ռուսաստանը տեղ է զբաղեցնում Թուրքիայում միջուկային ոլորտի զարգացման ակունքներում և նպաստում է, որ թուրքերը յուրացնեն ժամանակակից միջուկային տեխնոլոգիաները: «Այս մասշտաբային և նորարարական ծրագրի կարևորությունը դժվար է գերագնահատել: Ըստ էության, այսօր մենք ոչ միայն Թուրքիայում առաջին ատոմակայանի հիմնարկեքին ենք մասնակցում, այլև առհասարակ Թուրքիայում միջուկային ոլորտի զարգացման հիմքն ենք դնում: Մենք սկսում ենք նոր ոլորտի ստեղծումը»,- ասել է Պուտինը: Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում կառուցվող ատոմակայանից բացի երկու երկրներն այժմ նաև համատեղ գազատար են կառուցում՝ շուրջ 2 միլիարդ դոլար գնահատվող «Թուրքական հոսքը», որով նախատեսվում է ռուսական գազը Սև ծովով հասցնել Թուրքիա, ապա՝ հարավարևելյան Եվրոպա: Էներգետիկ համագործակցությունից բացի, Պուտինն ու Էրդողանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, փակ դռների ետևում քննարկելու են նաև Թուրքիային ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման ու ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հարցերը, հայտնում է «Ազատությունը»: Թեև ավելի վաղ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրապարակավ քննադատել էին Անկարային՝ Կրեմլի հետ կնքված այդ գործարքի համար, թուրքական լրատվամիջոցներն էլ չէին բացառել, որ դրանով Թուրքիան կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ներքո, էրդողանի վարչակազմը պնդում է՝ մտադիր չէ հրաժարվել այդ ծրագրերից: Ավելին՝ օրեր առաջ, երբ ՆԱՏՕ-ի անդամ տասնյակ երկրներ, միանալով Լոնդոնին, արտաքսեցին ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար մեղադրելով Կրեմլին, Թուրքիայի նախագահը հայտարարեց՝ Անկարան Մոսկվայի դեմ քայլ չի անի «չհաստատված մեղադրանքների հիման վրա»: Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը չի խանգարում անգամ այն հանգամանքը, որ Անկարան և Մոսկվան տրամագծորեն հակադիր դիրքորոշում ունեն Սիրիայի հարցում․ Ռուսաստանը պաշտպանում է նախագահ Ասադին, իսկ Թուրքիան՝ նրա դեմ մարտնչող ընդդիմադիրներին: «Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ նաև Սիրիայում ահաբեկչության վտանգին ու պատերազմին հնարավորինս արագ վերջ տալու հարցում», երեկ ասաց Թուրքիայի նախագահը: Երեկ Անկարայում անցկացվել է ռուս - թուրքական համագործակցության բարձր խորհրդի 7-րդ նիստը, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ և երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Ակկույու ատոմակայանի կառուցման աշխատանքները: «Ակկույու» ատոմակայանը, հիշեցնենք, ռուսական «Ռոսատոմ»-ի հավակնոտ նախագիծն է, ու թեև ռուս-թուրքական բոլոր բանակցություններին հայտարարում են, որ այստեղ ամեն ինչ նորմալ է և կառուցման աշխատանքները մեկնարկելու են ըստ ծրագրի, ռուսական տարբեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Ռուսաստանին մինչ օրս չի հաջողվել թուրքական ներդրողներ գտնել այս նախագծի համար: Մոսկվան նախատեսում էր կառուցման համար ստեղծված Akkuyu Nuclear ընկերության 49 տոկոսը վաճառել որևէ թուրքական ընկերության, երեք ընկերությունների հետ բանակցություններ էր վարում, սակայն ներդրողներ դեռ չի գտել: Ռուսական կողմը հայտարարում է, որ թուրքական ընկերությունները պարզապես պատրաստ չէին նման ծավալի ներդրումների: Անկարան հայտարարում է, որ «Ակկույու» ատոմակայանը առաջնային նախագիծ է Թուրքիայի համար: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը նաեւ Էրդողանի փեսան է, հայտարարել է, մասնավորապես, որ Անկարան 60 տարի երազել է ատոմակայանի մասին: Ներդրողներ, սակայն, դեռ չկան: Խնդիրներ կան նաև «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շուրջ: Այստեղ «Գազպրոմ»-ը մինչ օրս էլ չի ստացել Թուրքիայի իշխանությունների թույլտվությունը խողովակաշարը թուրքական տարածքում կառուցելու համար, այսպես՝ հունվարին ստացել է Սև ծովի հատակի թուրքական հատվածում աշխատանքների թույլտվությունը, սակայն ցամաքային հատվածում կառուցման հետ կապված խնդիրները մնում են։ Ռուսաստանը «Թուրքական հոսք»-ը սկսել է «Հարավային հոսք» գազատարի նախագծի տապալումից հետո։ «Թուրքական հոսք» ծրագիրն արժե 7 միլիարդ դոլար, և նպատակն է շրջանցելով Ուկրաինայի տարածքը՝ ռուսական գազը հասցնել եվրոպական երկրներ։ Ի դեպ, փորձագետները նաև գրում են, որ առանց ադրբեջանական գազի «Թուրքական հոսք»-ը, որի աշխատանքները պետք է ավարտվեն եկող տարի, չի կարող արդյունավետ աշխատել: Նույն ռուսական աղբյուրները գրում են, որ Ռուսաստանի համար կարևոր այս ծրագրի իրագործումը Անկարան պարբերաբար կապում է քաղաքական օրակարգի, մասնավորապես՝ սիրիական հարցի հետ: Հավելենք նաև, որ ապրիլի 4-ին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ռեջեփ Էրդողանին միանալու է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Եռակողմ հերթական հանդիպման օրակարգի հիմնական հարցը Սիրիական հակամարտությունն է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am