Կարեն Կարապետյանը «ազատ ոճի շարադրություն» էր ուղարկել ԱԺ

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը այսօր հետաձգեց նախածննդյան տոները վերացնելու մասին օրենքի նախագծի քննարկումը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը սահմանել աշխատանքային օր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորեց հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) եւ Ծննդյան տոներ նախատեսելու հրամայականով: «Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաեւ սոցիալ-տնտեսական տեսանկյունից»,- նշեց Ավետիսյանը: Նա ներկայացրեց, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների համաձայն ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, և այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը, վճարվում է միջին աշխատավարձը: «Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր: Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը»,- եզրափակեց Թադևոսյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ կառավարության ներկայացրած որոշ նախագծերի հիմնավորումներն ավելի շատ ազատ ոճի շարադրություն են հիշեցնում, պատգամավորի խոսքով՝ ներկայացված նախագծի հիմնավորումներն էլ այդ ոճի մեջ են․«Ի՞նչ կապ ունեն այդ երեք արձակուրդային օրերը երկրի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման հետ» հարցրեց նա․«Ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք որպես հիմնավորում ներկայացնում, որ այս նախագծի ընդունումը միտված է երկրի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը: Ի՞նչ կապ ունեն այդ երեք արձակուրդային օրերը սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի կենսագործունեության ապահովման հետ: Ես կարծում եմ, որ որևէ կապ չունեն»,- հետաքրքրվեց պատգամավորը: Գևորգ Պետրոսյանի հետ համաձայնեց նաև ԱԺ պետական իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Մախմուդյանն առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումները, կատարել անհրաժեշտ փոփոխությունները և նոր միայն ներկայացնել այն խորհրդարանի քննարկմանը: Թադևոս Ավետիսյանի համար եւս նախագծի քննարկումը հետաձգելու առաջարկն ընդունելի է, նա էլ կարծում, որ ներկայացված հիմնավորումները լրամշակվելու կարիք ունեն: Հանձնաժողովի անդամների որոշմամբ նախագծի քննարկումը հետաձգվեց: Հիշեցնենք, որ այս գաղափարը վարչապետ Կարեն Կարապետյանինն է։ Իր այս մտադրության մասին վարչապետ Կարապետյանը հայտարարել էր դեռ անցած Ամանորից առաջ` 2016թ-ի դեկտեմբերին, լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ։ Վարչապետը իր տեսակետը հիմնավորում էր տարբեր երկրներում տարվա ընթացքում ոչ աշխատանքային օրերի վիճակագրությամբ ԱՄՆ-ում տարվա ընթացքում ոչ աշխատանքային ընդամենը 10 օր կա, Բրազիլիայում` 41, Լեհաստանում` 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում`25, Ավստրիայում` 38, Հնդկաստանում 40, Չինաստանում 31, Թաիլանդում` 28, Ֆիլիպիններում` 25։ Հայաստանում ոչ աշխատանքային վճարվող օրերը` ազգային տոների հետ միասին 45-ն են։ Կառավարության կարծիքով` «ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավելևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»։ Անի Սահակյան

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am