Նրանք կհայտնվեն վերջին պահին՝ չեն ուզում ժամանակից շուտ «ջրի երես դուրս գալ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանուն Հայաստան պետության ճակատում» սկսել են թերահավատորեն վերաբերվել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ համագործակցությանը, քանի որ «ՔՊ»-ում չեն վստահում ճակատին և համաձայնության չեն գալիս համատեղ պայքարի հարցում։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին իր «ճանապարհային քարտեզը» ներկայացնելիս Փաշինյանը ճակատի հետ համագործակցության բացակայությունը «հիմնավորեց» այնտեղից հնչող տարատեսակ առաջարկներով։ Խնդրո առարկան բռնություն չկիրառելու, խաղաղ պայքար տանելու հարցն է։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, դրանից օրեր առաջ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «Հանուն Հայաստան պետության ճակատը» նրան վստահեցրել է, որ մարտի 30-ի հանրահավաքում հարթակից կհնչեցնեն իրենց պաշտոնական դիրքորոշումը։ «Այդպես էլ եղավ, հանրահավաքի ժամանակ ասացինք, որ մենք դեմ ենք բռնությանը, որ բռնություն կիրառողն իշխանությունն է»,- ասաց մեր աղբյուրը։ «Սակայն 1 օր անց Փաշինյանը հայտարարեց, թե տարբեր հայտարարություններ են հնչում։ Իսկ հիմա էլ նոր պահանջ են առաջ քաշում, թե բռնությանը բռնությամբ չպիտի պատասխանենք։ Սա արդեն մանկական խաղ է հիշեցնում»։ Այդուհանդերձ, ճակատում դեռ չեն հանձնվում և կշարունակեն բանակցությունները «ՔՊ»-ի հետ, քանի որ կարծում են՝ միայն համատեղ պայքարով է հնարավոր ժողովրդին ոտքի հանել․ «Անջատ գործելը, չմիավորվելը ձեռնտու են միայն իշխանություններին»։ Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ բանակցություններ են ընթացել «Հանուն Հայաստան պետության ճակատի» և ընդդիմադիր այլ ուժերի հետ, շատերն են համաձայնել Սերժ Սարգսյանի դեմ համատեղ պայքարին, բայց չեն ուզում ժամանակից շուտ «ջրի երես դուրս գալ»․ երբ իրավիճակը թեժանա, կհայտնեն իրենց աջակցության մասին։ Իսկ ապրիլի 9-ին ճակատն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am