«Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Հայելի ակումբում ահազանգեց իր պաշտպանյալի վիճակի վատթարացման մասին:
Տիգրան Հյարապետյանը հայտնեց, որ Կարո Եղնուկյանի հետ կապված դատարանը նշանակել է փորձաքննություն պարզելու համար, թե Եղնուկյանը կարող է մասնակցել դատական նիստերին, թե՝ ոչ. «Նրա պարագայում դատարանները, դատախազությունը, փորձագիտական մարմինները պահպանում են հանցավոր լռություն, բազմաթիվ միջնորդությունների որևէ պատասխան չի եղել»:
Ինչպես հայտնեց՝ Եղնուկյանը ճնշման հետ կապված խնդիրներունի ու չնայած մի քանի շաբաթ շարունակ վիճակի վատթարացմանը, ոչ մի միջոց չի ձեռնարկվել:
«Պետությունը գնում է անգործության ճանապարհով: Մարդու կյանքը սպառնալիքի տակ է: Ֆիզիկական վիճակի վատթարացումից բացի, հոգեբանական ճնշում է գործադրվում: Պետությունը պետք է միջամտի եւ պաշտպանի դատապարտյալի իրավունքները»,- հայտարարեց Հայրապետյանը:
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը