Ժիրայր Սեֆիլյանի դեմ նոր նյութեր են նախապատրաստվում

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով զբաղվող քննիչներից մեկը երեկ զանգահարել է Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանին և հայտնել, որ նյութեր են նախապատրաստվում Ժիրայր Սեֆիլյանի վերջին խոսքի հետ կապված։ Այս մասին այսօր Հայելի ակումբում լրագրողներին հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:«Իշխանությունները նոր դավադրություններ են կազմակերպում Ժիրայր Սեֆիլյանի դեմ: Ցանկանում են մեզ լռեցնել, մեզ լռեցնել հնարավոր չէ: Գործող ռեժիմը Հայաստանը Հյուսիսային Կորեայի վերածելու ռեսուրս չունի, ուստի շատ շուտով հոգին ավանդելու է, պարզ է, որ սա հոգեվարքի գործողություններ են: Վերջին խոսքում ժիրայր Սեֆիլյանն ընդամենը կանխատեսում էր, որ շուտով հայ ժողովուրդը պետք է վերամիավորվի, այդ խոսքերում չկար որևէ մի բան, որը կարող էր քրեական հետապնդման կամ նյութերի նախապատրաստման հարց առաջանար»,- ասաց նա: Փաստաբանը նաև նկատեց, որ օրենքով սահմանված կարգով դատավճիռը պետք է ուղարկվեր 5 օրերի ընթացքում, 3 շաբաթ է անցել, բայց դատավճիռն այդպես էլ չկա: «Ժիրայր Սեֆիլյանը 10 ամսվա ընթացքում մեկ անգամ հնարավորություն չի ունեցել արտահայտվելու, անգամ վերջին խոսքը չթույլատրեցին, որ նա խոսի, վերջին խոսքը պաշտպանն ընթերցեց, ու պարզվում է՝ այդ տեքստն ընթերցելու համար էլ նախապատրաստվում են նյութեր ու քրեական պատասխանատվության կարող է անձը ենթարկվել: Սա մեկ անգամ եւս հաստատում է, որ խոսել, թե անձը, հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչներն ունեն խոսքի, արտահայտվելու կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, սա ուղղակի պատրանք է, այդ իրավունքը չի իրացվում»,- նշեց նա:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am